Մառնեուլիի մանկապարտեզներում նախատեսվում է փոխել ճաշացանկը
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը նախատեսում է
փոխել մանկապարտեզների ճաշացանկը։
Ինչպես նշում է Զաուր Քարամովը ՝ փոփոխությունը հավանաբար տեղի
կունենա նոյեմբերից։ Սննդի մենյուի կազմմանը կմասնակցի հրավիրված
սննդաբան (սննդի մասնագետ):
«Սննդաբան հետ կքննարկենք, և կարծում եմ, որ նոյեմբեր ամսից
հետո նոր ճաշացանկ կունենանք: Նախկինում շատ լավ ճաշացանկ ունեինք,
բայց մի քանի մանկապարտեզի ղեկավարներ մեզ ասացին, որ սնունդը շատ է,
և երեխաները չեն կարողանում ուտել այն, հետո կրճատեցինք, հիմա էլ
ասում են, որ թույլ ճաշացանկ ունենք։ Դրա համար էլ կարծում ենք, որ
սննդաբանի միջամտությունը շատ կարևոր է այս խնդրի լուծման հարցում։
Մինչ ձեզ հետ հարցազրույցը, ես զրույց ունեցա սննդի համակարգողի հետ։
1600 երեխայի համար մրցույթ էինք հայտարարել, հիմա գործնականում 1100
երեխա է հաճախում, խնայողություններ ունենք և հնարավոր կլինի
սննդատեսակներ ավելացնել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։»
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը 2022-2023
ուսումնական տարվա համար հայտարարել է 347 108 լարիի մրցույթ՝ տավարի
միս, հավի ֆիլե, հաց, թխվածքաբլիթ, շաքարավազ, կակաո, մակարոնեղեն,
թեյ, աղ, ցորեն, եգիպտացորենի ալյուր, վարսակի փաթիլներ, ձավարեղեն,
բանջարեղեն, ձու, մրգային հյութեր, հացահատիկային և այլ սննդամթերք
գնելու համար:
Սնունդը աստիճանաբար կբերվի մանկապարտեզներ, ըստ անհրաժեշտության,
մինչև դեկտեմբեր ամիս։ Նոր տարվանից հետո պետք է մրցույթներ
հայտարարվեն։
Նշված մթերքները նախատեսված է Մառնեուլիի 14 մանկապարտեզների համար,
թեև մեկ ուսումնական հաստատություն կբացվի հոկտեմբերից, իսկ մյուսի
բացման ժամկետները դեռևս հայտնի չեն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան