Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է նոր աղբատար մեքենա գնել 301 008 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է մեկ աղբատար մեքենա գնել։

Քաղաքապետարանը 301 հազար 008 լարիի մրցույթ է հայտարարել աղբատար մեքենայի գնման համար։

«Առաջարկվող ապրանքը պետք է արտադրված լինի Եվրամիության և/կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրում։ Քաղաքապետարանն ընդգրկում է նաև բարձրլեռնային բնակավայրերի/կետերի կարգավիճակ ունեցող գոտիները/տարածքները, որոնց համար անխափան սպասարկում և երկար/անվտանգ շահագործման անհրաժեշտությունը պահանջում է բարձրորակ և անվտանգության համապատասխան չափանիշների ապրանքների ներկայացում»,- այս մասին նշված է մրցութային առաջարկում։

Մրցութային առաջարկի համաձայն՝ նոր աղբատար մեքենան պետք է ունենա երկու տարի կամ 200 հազար կիլոմետր երաշխիքային ժամկետ։

«Աշխատանքային սարքի կառուցվածքը՝ բահ, բեռնիչ, ֆունկցիա հիդրավլիկ բալոնների միջոցով, հիդրավլիկ համակարգի ֆունկցիա՝ հիդրավլիկ պոմպի միջոցով։ Անցումը կատարվում է փոխանցման տուփի վրա տեղադրված հոսանքի հանման տուփի միջոցով: Բեռնող աշխատողի համար պետք է լինեն բռնակներ և հարթակ, որը պետք է տեղադրվի աղբատար մեքենայի հետևի երկու կողմերում:

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը սեպտեմբերի 20-ին նոր աղբատար մեքենայի գնման մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել հոկտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google