Քաղաքապետարանը 135.000 լարի կծախսի գյուղական երեք մարզադահլիճների կառուցման նախագծի համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է մարզասրահներ կառուցել երեք գյուղերում։

Մառնեուլիի քաղաքապետարանը նոյեմբերի 3-ին մրցույթ է հայտարարել գյուղերում սպորտային դահլիճների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար։

Համաձայն մրցույթի, քաղաքապետարանը պատրաստվում է ծախսել 135 հազար լարի երեք մարզադահլիճների կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար։

Մրցութային առաջարկի համաձայն՝ նախատեսվում է սպորտդահլիճ կառուցել Ծերեթելի, Ալգեթի և Սադախլո գյուղերում։ Յուրաքանչյուրի կառուցման նախահաշվային արժեքը 1 500 000 լարի է։

Ընկերությունները նոյեմբերի 16-ից 25-ը կկարողանան մասնակցել Մառնեուլիի երեք գյուղերում սպորտային դահլիճի կառուցման նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print