10 ամսում Մառնեուլիում ծնվել է 1226 երեխա
2022 թվականի 10 ամիսների ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանում ծնվել է 1226 երեխա։

679 տղա և 547 աղջիկ։ Վիճակագրությունն արտացոլում է հունվար-հոկտեմբերի տվյալները։

Քաղաքապետարանում գործում է երկու ծննդատուն։ «Ռադիո Մառնեուլի» տեղեկություն է խնդրել «Ավերսի» և «Ջեո Հոսփիթալ» բժշկական հաստատություններից։

Ըստ տվյալների՝ 2022 թվականին Մառնեուլիի «Ջեո Հոսփիթալ» ծննդատանը ծնվել է 630 նորածին, որից 355-ը՝ արական, 279-ը՝ իգական սեռի։

«Ավերսի» ծննդատանը 10 ամսում ծնվել է 592 երեխա, որից 324-ը՝ տղա, 264-ը՝ աղջիկ։

Նշենք, որ 2021 թվականին Մառնեուլիում ծնվել է 1595 երեխա։

Ետնանկարը ՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები