Թարմացված
Այսօր Մառնեուլիում ջիպ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել
հետիոտնին.։ Ստացած վնասվածքներից անչափահաս աղջիկը տեղում մահացել է։
Դեռահասը Մառնեուլիի Կիզիլաջիլո գյուղի բնակիչ է։ Մառնեուլիի թիվ 6
հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի։
Մառնեուլիի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել
դեռահասի. 17-ամյա աղջիկը տեղում մահացել է։ Դեպքի վայրում
մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։
«Ռադիո Մառնեուլին» կապ է հաստատել
ՆԳՆ մամուլի ծառայության
հետ։ Նրանց խոսքով՝ մանրամասները ճշտվում են, իսկ ավելի ուշ հայտնի
կդառնա, թե ինչ հոդվածով է գործը հարուցված։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան