Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 65600 լարի արժողությամբ տոնածառ
Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին կդիմավորի նոր տոնածառ. Քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա-տոնածառ գնել 65600 լարիով։ Այս գումարը մոտ հինգ անգամ ավելի է, քան 2019 թվականին գնված տոնածառը։ Քաղաքապետարանում Զաուր Դարգալի քաղաքապետի պաշտոնավարման ավարտին 14400 լարիով գնվել է նոր տոնածառ, որը երեք տարի շարունակ հանդիսավոր վառվել է քաղաքապետարանի բակում։
2019թ.՝ Նաձեի ծառի հանդիսավոր լուսավորություն

2019 წელი - ნაძის ხის საზეიმოდ ანთების ღონისძიება

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նոր արհեստական ​​տոնածառի տեխնիկական բնութագրերը հետևյալն են՝ 

  • Չափսը՝ 15 մետրից ոչ պակաս
  • Տրամագիծը՝ 7,5 մետրից ոչ պակաս
  • Երկաթե շրջանակով
  • Պարզ կանաչ
  • Ճյուղերի քանակը՝ 600 հատից ոչ պակաս
  • Շրջանակին ամրացվող ճյուղ

Տոնածառի գնման մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է նոյեմբերի 18-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել նոյեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավորվելու է ամանորյա գլխավոր ատրիբուտը հանձնել քաղաքապետարանին՝ տեղադրման և հետագա ապամոնտաժման պայմանով։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print