Մառնեուլիում վթարի հետևանքով 17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Մառնեուլիում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով անչափահասի մահվան փաստով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

ՆԳՆ-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 23-ին  Մառնեուլիում  վարորդն անզգույշ է եղել, չի կարողացել ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը և  վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ստացած վնասվածքների հետեւանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով (ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է կյանքի կորուստ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები