Մառնեուլիի տարածքում ոռոգման ներքին ջրանցքների մաքրման և վերականգնման համար հայտարարվել է 81273 լարիի մրցույթ

Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածքում ոռոգման ներքին ջրանցքների մաքրման վերականգնողական աշխատանքների գնման համար հայտարարվել է 81273 լարիի մրցույթ։


Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է գրունտի  վերամշակում  և բեռնում էքսկավատորով ինքնաբեռնիչների վրա, գրունտի մշակում ձեռքով, բեռնումով ինքնաբեռնիչներով, ջրի մղում 1 պոմպով, երկաթե/բետոնե մոնոլիտ ջրանցքների դասավորությամբ և այլն։ .

Մրցույթում տրված նկարագրության համաձայն՝ ծառայությունները պետք է մատուցվեն պայմանագրի կնքումից մինչև 2023 թվականի մարտի 1-ը փուլ առ փուլ՝ գրավոր հանձնարարականին համապատասխան։ Մատակարարին գրավոր կտրվի օբյեկտի կոնկրետ հասցեն, կատարվող աշխատանքների անվանումը և/կամ թերի ակտը և աշխատանքների համար նշված ժամկետները:

Մառնեուլիի քաղաքապետարանը ոռոգման ներքին ջրանցքների մաքրման վերականգնման աշխատանքների մրցույթը հայտարարել է դեկտեմբերի 9-ին։ Դեկտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում շահագրգիռ հայտատուները կկարողանան մասնակցել դրան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print