Մառնեուլի ուսանողները պահանջում են Թբիլիսիի ուղղությամբ տրանսպորտի գրաֆիկի ավելացում՝ խնդրագիր
«Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ հասարակական տրանսպորտի շարժումը պետք է շարունակվի մինչև երեկոյան ժամը 9-ը» ,- այս խնդրանքով սոցիալական ցանցերում առցանց ստորագրահավաք է շրջանառվում։ Մառնեուլիից Գյուլգյուն Մամեդխանլիի խոսքով՝ առցանց ստորագրահավաքի հիմնական նպատակն է խնդրի մասին տեղեկատվություն հասցնել տեղական ինքնակառավարման մարմիններին և գտնել դրա լուծման ուղիները։

«Հարգելի ուսանողներ, գիտենք, որ հասարակական տրանսպորտը (երթուղիները և միկրոավտոբուսները) Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ գործում է մինչև ժամը 7-ը։ Դա դժվարացնում է հիմնականում Մառնեուլիի ուսանողների ելումուտը ժամը 7-ից հետո։ Ցանկանում ենք միջնորդություն ներկայացնել Մառնեուլիի քաղաքապետարան՝ Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ հասարակական տրանսպորտը մինչև ժամը 9-ը երկարացնելու վերաբերյալ։ Դա անելու համար խնդրում ենք ստորագրել առցանց միջնորդագիրը: «

Էլեկտրոնային հանրագիրը մինչ այժմ ունի 161 ստորագրող։ Գյուլգյուն Մամեդխանլիի խոսքով, իրենք ստորագրություններ են հավաքում նաև ֆիզիկական ձևաչափով և  դեկտեմբերի 15-ին  կդիմեն Մառնեուլիի քաղաքապետարանի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google