Մառնեուլիում սկսվել է տոնածառի տեղադրման աշխատանքները։
Տեղադրվում է Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքում։ Տեղական
ինքնակառավարումը «Ջի Էմ Ջի Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից շտապ 70800
լարիով նոր արհեստական տոնածառ է գնել։
Արհեստական տոնածառի տեխնիկական բնութագրերը հետևյալն են ՝
• Չափս՝ 15 մետրից ոչ պակաս
• Տրամագիծը՝ 7,5 մետրից ոչ պակաս
• Երկաթե շրջանակով
• Պարզ կանաչ
• ճյուղերի քանակը՝ 600 հատից ոչ պակաս
• Շրջանակին ամրացվող ճյուղ
Դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում տեղի կունենա Ամանորի տոնածառի վառման
արարողությունը։ Տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի
կունենա նաև համերգ։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է դեկտեմբերի 30-ին անցկացնել
ամանորյա մեծ միջոցառում, որի համար տեղական ինքնակառավարումը
հատկացրել է 136 421 լարի։ Ինքնակառավարումը պատրաստվում է նաև
պարզեցված ձևով ձեռք բերել նշված համերգի ծառայությունները։ Պարզեցված
եղանակով քաղաքապետարանը ձեռք է բերել ամանորյա փողոցների
լուսավորությամբ զարդարելու աշխատանքները, որի համար կծախսվի 197100
լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան