Քաղաքապետարանը ավտոմեքենա գնելու համար 51 հազար լարիի մրցույթ է հայտարարել
Մառնեուլիի քաղաքապետարանը մեկ բեռնատար մեքենայի գնման համար 51 հազար լարիի մրցույթ է հայտարարել։ Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնակատար Մայա Նավերյանին, մեքենան ձեռք է բերվում «Սոփծղալի» ՍՊԸ-ի համար՝ գյուղերում մոնիտորինգ իրականացնելու համար։

Սա «Սոփծղալի» մոնիտորինգի ծառայության համար պիկապ է լինելու։ «Երբ գնում են գյուղեր, վերահսկում են ջրային համակարգերը»,- ասել է Նավերյանին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝
մեքենայի որոշ բնութագրեր պետք է լինեն հետևյալը ՝ 

  • Վառելիքի տեսակը՝ դիզել
  • Շարժիչի հզորությունը՝ ոչ պակաս, քան 2,2 - ոչ ավելի, քան 3,0
  • Տրանսպորտային միջոցի տարողունակությունը՝ 1000 կգ-ից ոչ պակաս
  • Խցիկ՝ երկտեղանոց, առնվազն 6 ուղևորի համար (ներառյալ վարորդը)
  • Դռների քանակը - 4 (չորս)
  • Ղեկը՝ ձախ, հիդրավլիկ ուժեղացուցիչով
  • Գույն - սպիտակ
Առաջարկվող մեքենան պետք է լինի նոր և շահագործման մեջ չլինի, արտադրված է 2022 թվականից ոչ շուտ։ Մատակարարը առաքման պահին իր միջոցներով պետք է ապահովի տրանսպորտային միջոցի պետական ​​գրանցումը (պետական ​​համարը, գրանցման վկայականը):

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատուները կկարողանան մասնակցել հունվարի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է տրանսպորտային միջոցը քաղաքապետարանին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« დეკემბერი 2024 »»
252627282930 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 12345