«Միասնությունը բազմազանության մեջ է»- Մառնեուլիում տեղի ունեցավUSAID-ի ծրագրի շնորհանդեսը
«Միասնությունը բազմազանության մեջ է». դեկտեմբերի 23-ին Մառնեուլիում տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը։ USAID-ի  5-ամյա ծրագրի գործընկերն է Մառնեուլիի Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոնը: Ինչպես ռադիոին տված հարցազրույցում ասել է կազմակերպության ղեկավար Ռաշան Զիյադալևին, ծրագիրը հիանալի հնարավորություն է քաղաքապետարանի համար, որի հիմնական նպատակն է ուժեղացնել, իրազեկել և ինտեգրել երիտասարդներին։

«Ծրագրի նպատակն է լուծել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների առջեւ ծառացած խնդիրները։ Նշված գործընթացում կներգրավվեն բազմաթիվ կազմակերպություններ։ Վրաստանում 16 կենտրոններ կլինեն, իսկ Մառնեուլիի երիտասարդական կենտրոնը կհամագործակցի նաև USAID-ի և այլ դոնորների բոլոր ծրագրերի հետ: Մեր կենտրոնում կունենանք վրացերենի և անգլերենի դասընթացներ, որոնք շատ կարևոր են երիտասարդների համար, և այս ծրագրի նպատակներից մեկը, որի վրա մենք ակտիվորեն աշխատելու ենք, Վրաստանում քաղաքացիական ինքնության ձևավորումն է։ Եթե ​​մենք ապրում ենք Վրաստանում, բոլորս Վրաստանի  քաղաքացիներ ենք, սա է մեր հիմնական նպատակը, որպեսզի միմյանց նկատմամբ օտարություն, անտարբերություն, խտրականություն չտարվի։ Ծրագրի շրջանակներում էթնիկ և կրոնական փոքրամասնությունները ակտիվորեն կհամագործակցեն ազգային մեծամասնության հետ»։



Այսօր Մառնեուլիում կայացած շնորհանդեսին ներկա էր USAID-ի  «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի ղեկավար Լաշա Ջուղելին։ Ինչպես նա պարզաբանում է «Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում, կարևոր է հնարավորինս շատ երիտասարդների ներգրավել նախագծի իրականացմանը։ Հենց նրանք էլ գիտելիքներ կստանան ոչ ֆորմալ կրթության ուղղությամբ, ձեռք կբերեն հմտություններ, որոնք կօգնեն իրենց հետագա գործունեության մեջ։ Ծրագիրը կենտրոնացած է բազմաթիվ տարբեր խմբերի հետ աշխատելու վրա՝ ինչպես էթնիկ փոքրամասնությունների, այնպես էլ մեծամասնության հետ:

«Չկան խնդիրներ, որոնք վերաբերում են միայն մեկ խմբին։ Այնքան շատ խնդիրներ կան, որոնք ազդում են շատ տարբեր խմբերի վրա, և դրանք այնքան ընդհանրություններ ունեն: Ամենակարևորը, նրանք կարող են միասին ինչ-որ բան անել: Մենք ունենք 14 երիտասարդական կենտրոն, և նրանք միասին աշխատելու են շատ հարցերի շուրջ։ Կարևոր է նպաստել քաղաքացիական ինքնության ամրապնդմանը, բայց երբեք չպետք է մոռանալ, որ մեր երկիրը շատ բազմազան է մշակութային, էթնիկական, կրոնական առումներով, և սա հարստություն է, որը մենք պետք է կարողանանք գնահատել և առաջ մղել, և մենք այն ակտիվորեն կնպաստենք։ Ծրագրի կարևորագույն խնդիրներից է համագործակցել բազմաթիվ տարբեր դերակատարների հետ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից, այդպիսով մենք ցանկանում ենք նպաստել քաղաքացիական ինտեգրման ավելի լավ և արդյունավետ իրականացմանը:



USAID-ի  «Միասնություն բազմազանության մեջ» ծրագիրն իրականացվում է Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի կողմից գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ USAID-ի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրը կօգնի Վրաստանի կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ ամրապնդելու փոքրամասնության և բնակչության մեծամասնության միջև առկա սոցիալական և տնտեսական կապերը։ Ծրագիրը կաջակցի վրացական հասարակության մեջ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ընդգրկմանը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები