Մառնեուլիի մանկապարտեզների աշխատակիցներին այս տարի հավելավճար
կտրամադրվի։
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը հաստատել է
տեղեկությունը և հայտնել, որ աշխատավարձի հավելավճարը
կտրամադրվի բոլոր աշխատակիցներին, թեև չի նշել, թե որքան է
կազմում։
«Գումարի չափը չեմ կարող ասել, բայց հաստատում ենք, որ հավելումներ
կլինեն։ Նրանք դա կտեսնեն իրենց հաշիվների վրա»,- ասում է
Քարամովը
Մանկապարտեզների միությունը գրեթե ամեն տարվա վերջում աշխատավարձի
հավելավճար է տալիս։ Վերջին բացառությունը եղել է 2020 թվականը, երբ
հավելումներ չտալու պատճառ է նշվում համաճարակը։
Մառնեուլիի մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կհայտարարվեն
դեկտեմբերի 29-ից։ Ուսումնական հաստատությունը կվերսկսի աշխատանքը
հունվարի 16-ից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան