Կտրամադրվի թե՞ ոչ հավելավճար Մառնեուլիի մանկապարտեզների աշխատակիցներին

Մառնեուլիի մանկապարտեզների աշխատակիցներին այս տարի հավելավճար կտրամադրվի։

Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ աշխատավարձի հավելավճարը կտրամադրվի  բոլոր աշխատակիցներին, թեև չի նշել, թե որքան է կազմում։

«Գումարի չափը չեմ կարող ասել, բայց հաստատում ենք, որ հավելումներ կլինեն։ Նրանք դա կտեսնեն իրենց հաշիվների վրա»,- ասում է Քարամովը

Մանկապարտեզների միությունը գրեթե ամեն տարվա վերջում աշխատավարձի հավելավճար է տալիս։ Վերջին բացառությունը եղել է 2020 թվականը, երբ հավելումներ չտալու պատճառ է նշվում համաճարակը։

Մառնեուլիի մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կհայտարարվեն դեկտեմբերի 29-ից։ Ուսումնական հաստատությունը կվերսկսի աշխատանքը հունվարի 16-ից։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print