Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է խմելու ջուր գնել 31822 լարիով

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել 58 հազար լիտր խմելու ջուր։

Մառնեուլիի քաղաքապետարանը խմելու ջրի գնման մրցույթ է հայտարարել դեկտեմբերի 23-ին։ Մրցութային առաջարկի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել նաև ջրատարներ և բաժակներ։

«Հիդրոկարբոնատ-կալցիումային տիպի չգազավորված ջուր, ոչ պակաս, քան 19 լիտրանոց պոլիկարբոնատային տարա, որը նախատեսված է ջրատարի համար՝ 3000 հատ։ Խմելու հանքային ջուր, 0,5լ շիշ - շշի նյութը՝ պոլիէթիլեն, հերմետիկ կափարիչով, ֆիրմային պիտակով, համապատասխան կցված տվյալներով՝ 2000 հատ և մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակով՝ 10000 հատ»,- նշված է մրցութային առաջարկում։

Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունը ջրատարների հետ միասին պետք է տրամադրի 36 ջրատարներ, որոնք անվճար ժամանակավոր օգտագործման կտրամադրվեն քաղաքապետարանին։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է խմելու ջուր գնել 31822 լարիով։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աստիճանաբար խմելու  ջուր մատակարարի քաղաքապետարանին մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google