Մառնեուլիի քաղաքապետարանը երկրորդ անգամ է մշակել թափոնների կառավարման հնգամյա ծրագիրը

Մառնեուլիի քաղաքապետարանում մշակվել է թափոնների կառավարման նոր հնգամյա պլան։

Փաստաթուղթը հաստատվել է դեկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստում։ Հարցը քննարկման է բերել քաղաքապետարանի տեղեկատվության և վիճակագրության վարչության պետ Իրինե Մաչարաշվիլին և հայտնել, որ հնգամյա ծրագիրը մշակվել է քաղաքապետարանում ստեղծված հատուկ աշխատանքային խմբի կողմից։ Նրանք ուսումնասիրություն են կատարել, ըստ որի՝ քաղաքապետարանում թափոնների կառավարման ուղղությամբ դրվել են հնարավորությունները, խնդիրներն ու նպատակները։ Այս ամենը հաշվի առնելով՝ հինգ տարվա ընթացքում Մառնեուլիում պետք է բարելավվի իրավիճակը թափոնների կառավարման առումով։

«Մառնեուլիի մունիցիպալիտետում ստեղծված աշխատանքային խումբը մշակել է Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում թափոնների կառավարման 2023-2027 թթ պլան։ Նշված պլանը համապատասխանում է ազգային պլանին, ռազմավարությանը և թափոնների կառավարման կանոններին: Թափոնների կառավարման պլանը նկարագրում է քաղաքապետարանում առկա բոլոր մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծումները: Այստեղ (պլանում) նշված են քաոսային աղբավայրեր և իներտ աղբավայրեր և տարբեր ուղղություններ։ Նաև աղբի վերամշակման և տարանջատման հետ կապված խնդիրների և դրա լուծմանն ուղղված միջոցառումների մասին»,- ասել է Իրինե Մաչարաշվիլին։

Մառնեուլիի քաղաքապետարանը 2017 թվականին հրապարակել է թափոնների կառավարման հնգամյա պլան։ Սա հասկանալու համար խնդրեցին գրավոր դիմել քաղաքապետարան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google