2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը արտաքին լուսավորության համար էլեկտրաէներգիայի վրա կծախսի 1 մլն 600 հազար լարի

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 2023 թվականին արտաքին լուսավորության վրա ծախսել 2 միլիոն 125 հազար լարի։

Մառնեուլիի 2023 թվականի բյուջեով արտաքին լուսավորության համար հատկացված գումարը կբաշխվի երկու ուղղությամբ․Ընդհանուր գումարի մի մասը կուղղվի արտաքին լուսավորության պահպանմանն ու շահագործմանը, իսկ մի մասը՝ էլեկտրաէներգիայի վարձերին։

«Քաղաքապետարանի արտաքին լուսավորությունն անհրաժեշտ պայման է օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի բնակչության հարմարավետ և անվտանգ տեղաշարժի համար։ Քաղաքապետարանի տարածքում արտաքին լուսավորության ցանցը ներառում է 16267 սյուն և նույնքան լամպ։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն՝ արտաքին լուսավորության կետերի (փողոցներ, հրապարակներ, պուրակներ, շենքեր) սպասարկում և շահագործում և սպառված էլեկտրաէներգիա։ էներգիայի ծախսերի վճարում։ Բնակավայրերի լուսավորության աշխատանքներ և էլ. Միացում էներգետիկ ցանցին»: -  այս  մասին  նշված է  արտաքին լուսավորության ծրագրում։ 

Արտաքին լուսավորության ցանցի շահագործման ենթածրագրի համար կծախսվի 525 000 լարի, որը ներառում է լուսավորության կետերի (փողոցներ, հրապարակներ, պուրակներ, շենքեր) սպասարկում և շահագործում։
Ինչ վերաբերում է արտաքին լուսավորության ցանցի շահագործման համար օգտագործվող էլեկտրաէներգիայի վճարին, ապա այդ նպատակով քաղաքապետարանի բյուջեում նախատեսվել է 1 մլն 600 հազար լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարհմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google