Պետական հատվածում զբաղվածների աշխատավարձերն աճել են 10%-ով:
Պաշտոնեական աշխատավարձների փոփոխությունն արտացոլվել է նաև ՏԻՄ
աշխատակիցների մոտ։ Մառնեուլիի քաղաքային խորհուրդը Մառնեուլիի
քաղաքապետարանի հաստիքացուցակը հաստատելուց հետո արդեն արտացոլել է
քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաների, պրոֆեսիոնալ քաղաքացիական
ծառայողների և վարչական պայմանագրով աշխատող անձանց պաշտոնեական
աշխատավարձերի չափերի փոփոխությունները։
Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքապետ Քենան Օմարովի աշխատավարձը
բարձրացվել է 550 լարիով, իսկ ամսական աշխատավարձը ներկայումս կազմում
է 6050 լարի։ Քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյն Դեկանոիձեի աշխատավարձն
ավելացել է 440 լարիով և կազմում է 4840 լարի։ Ինչ վերաբերում է եւս
երկու պատգամավորների՝ Զուրաբ Ֆանգանին եւ Թեմուր Շուբիթիձեին, նրանց
պաշտոնական աշխատավարձը սահմանվել է 4235 լարի։
Մենք առաջարկում ենք մի քանի ծառայությունների և դրանց մենեջերների
աշխատավարձերը ՝
- Վարչական ծառայություն.
- Առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար՝ վարձատրություն
3509 լարի
- Վարույթների և քաղաքացիների սպասարկման
բաժին.
- Երկրորդական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար՝ 2783
լարի
- Հասարակայնության հետ կապերի բաժին.
- Երկրորդական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար՝ 2783
լարի
- Ֆինանսական և բյուջետային սպասարկում.
- Առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ 3509 լարի
- Վերահսկողության ծառայություն
- Առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ 3509 լարի
- Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի,
սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության
ծառայություն
- Առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ 3509 լարի
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի տեղեկություններով՝ պետական
հատվածում աշխատավարձային քաղաքականությունը զգալիորեն զիջում է
մասնավոր հատվածի ցուցանիշներին, և այդ տարբերությունը պետք է վերացվի
մինչև 2026 թվականը։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեում
աշխատանքային փոխհատուցման համար նախատեսված է 7 057 000 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան