Մառնեուլիի 2023 թվականի բյուջեն սահմանվել է 67 214 900 լարի
Այսօր՝ հունվարի 30-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի
խորհրդի նիստը, որտեղ 2023 թվականի տեղական բյուջեն սահմանվել է 67
214 900 լարի։
Նշված գումարը, կարելի է ասել, զգալիորեն գերազանցում է մյուս
տարիների բյուջեն։ Ճանապարհային ենթակառուցվածքներ, ջրային
համակարգերի զարգացում, արտաքին լուսավորություն, քաղաքային
տրանսպորտի զարգացում, խարխուլ շենքերի և տների վերականգնում, տոնական
միջոցառումների և սպորտային օբյեկտների խթանում՝ սրանք այն
ուղղություններից են, որոնց վրա կծախսվի 2023 թվականի Մառնեուլիի
բյուջեն։
Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնակատար Մայա
Նավերյանին հունվարի 30-ին կայացած ավագանու նիստում խոսել է
ֆինանսական ակտիվների և պարտավորությունների փոփոխության մասին։
«Ճանապարհների սպասարկում 197 714 լարի, ճանապարհների
կառուցում և վերականգնում 2 115 479, խմելու ջրի համակարգի
շահագործում, ոչ ֆինանսական ակտիվների ավելացում 61 000 լարի։ Խմելու
ջրի կառուցում և վերականգնում, ոչ ֆինանսական ակտիվների ավելացում՝ 2
707 822 լարի, այդ թվում՝ 608 322 լարիով պարտավորությունների
նվազում։ Ոռոգման ջրանցքների և թմբային կառույցների
կազմակերպում-վերականգնում 85 310 լարի, արտաքին լուսավորության նոր
կետի կազմակերպում 6 318 լարի, մարզական օբյեկտների վերազինում,
վերականգնում և կառուցում 205 521 լարի»
Խորհրդի նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 6 հարց։ Այդ թվում,
Մառնեուլիի քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով զբաղվածների
թվաքանակի և նրանց պաշտոնական աշխատավարձի չափի մասին համաձայնագրի
վերաբերյալ, նախատեսվել է Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի
ֆոնդից ֆինանսավորվելիք ծրագրի մասին Վրաստանի պետական բյուջեով և
սոցիալական հարցերով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան