Մառնեուլիի քաղաքապետարանը կույրերի համար ձայնային ջերմաչափեր է գնել

Մառնեուլիի քաղաքապետարանը  սահմանափակ  կարողությամբ  անձանց համար ձայնային ջերմաչափեր է գնել։

Ինչպես Ռադիո Մառնեուլին  նշեց   սահմանափակ  կարողությամբ անձանց Բոլնիսի, Մառնեուլի և Դմանիսի միացյալ մասնաճյուղի նախագահ Սուրիկ Չիչիանին, Մառնեուլիի բյուջեից 1000 լարիով ձեռք է բերվել ձայնային 25 ջերմաչափ և հանձնվել ծանր հաշմանդամություն ունեցող կույրերին։ Ջերմաչափի 15 սարք է բաժանվել Մառնեուլիում, 10-ը՝ Բոլնիսիում։

«Մենք այս ջերմաչափերը բաժանել ենք  կույրերին։ Ես անձամբ կույր եմ, և այս սարքը շատ կարևոր է ինձ համար։ Ես կարող եմ տանը տեսող մարդ ունենալ, ով ինձ օգնի, բայց կարող է ոչ, այնպես որ այս գործընթացը ինձ համար ավելի հեշտ կլինի, և ես ինքնուրույն կչափեմ ջերմությունը։  Մենք աշխատում ենք ամեն ինչ հասանելի դարձնել հաշմանդամ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ավելի անկախ դառնալ նույնիսկ հիվանդ ժամանակ: Ջերմաչափերի համար գումարը հատկացրել է Մառնեուլիի քաղաքապետարանը և բաշխվել ինչպես Մառնեուլիում, այնպես էլ Բոլնիսում։ Միգուցե հետագայում Բոլնիսի քաղաքապետարանը միջոցներ հատկացնի և պայմանականորեն ճնշման սարքեր ձեռք բերի, որպեսզի դրանք բաշխվեն Բոլնիսիում և Մառնեուլում։ Դմանիսեցիները նույնպես մեր միության անդամ են, և այս երեք շրջանները միասին ամեն ինչ անում են կույրերի կյանքը հեշտացնելու համար»,- ասում է Սուրիկ Չիչիանին։

Սուրիկ Չիչիանիի խոսքով՝ իրենք պետք է գնեն նաեւ ձայնային ճնշման սարքեր, ձեռնափայտեր, գլյուկոմետրեր։ Նախաձեռնությամբ դիմում են ինքնակառավարումներին։

Հարկ է նշել, որ ձայնային ջերմաչափերի գնման մասին խոսակցությունը սկսվել է Մառնեուլիի քաղաքապետարանի հետ անցած տարիներին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան



 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google