2022 թվականին Մառնեուլիի գրադարանից վերցվել է 3766 գիրք․ Այսօր գրքի ընթերցանության համաշխարհային օրն է
Այսօր՝ փետրվարի 1-ին, գրքի ընթերցանության համաշխարհային օրն է։ Գրքի ընթերցանության համաշխարհային օրը նշվում է նաև Մառնեուլիի հանրային գրադարանում։ «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Մառնեուլիի հանրային գրադարանի ղեկավար Լանա Խեխելաշվիլին ասաց, որ Մառնեուլիի գրադարանն այս օրը նշում է իր հիմնադրման օրվանից և ամեն տարի անցկացնում տարբեր միջոցառումներ։

«Այսօր էլ փոքր միջոցառում ենք նախատեսում եւ սպասում ենք հյուրերի տարբեր դպրոցներից։ Բացի այդ, մեր ֆեյսբուքյան էջում փոքրիկ տեսանյութ է տեղադրվել այս օրվա և ընդհանրապես գրադարանի գոյության ու կարևորության մասին։ Հավանաբար բոլորը կհամաձայնեն, որ գրադարանի գոյությունը շատ նշանակալից է մեր շրջանի  համար, այն գրականությունից օգտվելու միջոց է բոլորի համար։ Մեր ծառայություններն անվճար են, և տարբեր տարիքի ընթերցողներին առաջարկում ենք հետաքրքիր գրականություն՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական», - ասում է Լանա Խեխելաշվիլին։

Մառնեուլիի հանրային գրադարանի ղեկավարի խոսքով, գրադարանի ընթերցողների մեծամասնությունը երիտասարդներ և դպրոցահասակ երեխաներ են, թեև նրանց ծառայություններից օգտվում են նաև մեծերը, կան նաև տարեց ընթերցողներ, ովքեր ամեն օր այցելում են Մառնեուլի հանրային գրադարան։

Գրադարանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին ընթերցանության է հանվել 3766 գիրք, որից 1751-ը՝ վրացալեզու, 2015-ը՝ օտարալեզու։ Անցած տարվա ընթացքում Մառնեուլիի հանրային գրադարանում գրանցվել է 299 նոր ընթերցող, այդ թվում՝ 64 էթնիկ վրացի, և 235 էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ գրադարանի դահլիճը 2022 թվականին օգտագործվել է 475 անգամ։ Մառնեուլիի հանրային գրադարանը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է 18 միջոցառում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա   Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google