Մառնեուլիի մշակույթի կենտրոնը համերգ կանցկացնի ի աջակցություն Անի Նոզաձեի
Փետրվարի 7-ին Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում տեղի կունենա
համերգ ի աջակցություն Անի Նոզաձեի։
«Անիի համար»՝ այսպես է կոչվում մշակույթի կենտրոնի նախատեսած
միջոցառումը, որը կմեկնարկի ժամը 18:00-ին։
«Անին մշակույթի կենտրոնի կարկառուն անդամ է։ Մեր մարգարիտ!
Նա տարիներ շարունակ եղել է «Red Carpet» խմբի հաջողակ վոկալիստը,
մինչ օրս նա շարունակում է ակտիվորեն մասնակցել մշակութային կենտրոնի
և ընդհանրապես քաղաքապետարանի կարևոր նախագծերին, ինչի համար անչափ
հպարտ և շնորհակալ ենք նրան։ Նա մեծ նպատակներ ունի։Նա անկախ, կայացած
երաժիշտ է և շարունակում է առաջադիմել մասնագիտորեն։ «Ձայնի հաջող
մեկնարկը դրա վառ օրինակն է։ Այսօր նա մեր աջակցության կարիքն ունի։
Դրական լիցքեր ուղարկելով հնարավորինս շուտ վերադառնա իր
ընտանիք, աշխատանքին, ընկերներին: Այս միջոցառմամբ մենք ցանկանում ենք
ևս մեկ անգամ նրան պատմել, թե որքան կարևոր է մեզ համար.- որ,, մենք
այստեղ ենք և սպասում ենք,- "Ռադիո Մառնեուլիին" ասել է
մշակույթի կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլին։
Համերգին ներկա գտնվել ցանկացողները տոմսերի ամրագրման համար դիմեն
Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոն (Մառնեուլի, Ռուսթավելի
փողոց N108):
կամ զանգահարել 577961872 հեռախոսահամարով։
Անի Նոզաձեն մեկ ամսից ավելի հիվանդանոցում է իշեմիկ կաթվածով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան