Մառնեուլի երեք կանանց բիզնես նախագծերը ֆինանսավորում են ստացել

Մառնեուլիից երեք կանայք ֆինանսավորում են ստացել «Երիտասարդական ձեռներեցություն հանուն գյուղի զարգացման» (RDYE) ծրագրի շրջանակներում:

Գուլջախան Աջալովան, Այշեն Գիզբասովան և Գյուլգուն Մամեդխանովան գրել են տարբեր նախագծեր սեփական բիզնեսի զարգացման համար, մասնակցել մրցույթին և ստացել ֆինանսավորում։

Այշենի և Գյուլգունի նախագծերը կապված են կրթության հետ, իսկ Գյուլջախանի նախագիծը կարի ատելյեի հետ է:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Երիտասարդական ձեռներեցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» RDYE ծրագրի հաղթողների պարգեւատրման արարողությունը, որտեղ հրապարակվեց տեղեկատվություն բոլոր երեք ծրագրերի մասին։

«Գուլջախան Աջալովան Քվեմո Քարթլիից է՝ Մառնեուլի քաղաքից, նա միշտ նպատակ է ունեցել ստեղծել տարատեսակ հագուստ տեղի կանանց համար և առաջարկել հագուստի և աքսեսուարների լայն ընտրանի կանանց համար։ 2021 թվականին Գուլջախանը հիմնել է «Ջուլիա» կարի ատելիեն։ 29-ամյա կինը զբաղված է սեփական բիզնեսի ընդլայնմամբ ու հզորացմամբ։  Նա ցանկանում է հագուստի հայտնի բրենդ հիմնել, նույնիսկ նախատեսում է ապագայում արտահանել։ Դրա համար նա նախագծից պահանջել է 11880 լարի, որով լրացուցիչ կարի մեքենաներ և նյութեր, կտորներ են գնելու։ Նրա սեփական մասնակցությունը կազմում է 3000 լարի։ Հաջողություն Գյուլջախանին»։

«Գյուլգուն Մամեդխանովան Մառնեուլիի մունիցիպալիտետի Թակալո գյուղից է։ Էթնիկ ադրբեջանցի երիտասարդ ձեռներեցը իր ընկերոջ՝ Մայա Միսպարյանի հետ, ով ազգությամբ հայ է, մշակել է «Գրանդալա» բիզնես պլան, որը նշանակում է վրացերենի առցանց ուսուցման հարթակ, որտեղ էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող ուսանողները կապվելու են վրացերենի ուսուցիչների հետ և հնարավորություն կունենան սովորել լեզուն առցանց: Գյուլգունիի նպատակն է օգնել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններին հաղթահարել լեզվական արգելքը և լիովին ինտեգրվել մնացած բնակչությանը: Ծրագրից պահանջվել է 9600 լարի, իսկ համամասնակցությունը կազմում է 2400 լարի։ Հաջողություն Գյուլգունին»։

«Աիշանը, ով ապրում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղում, ցանկանում է վերապատրաստման դասընթացներ առաջարկել տեղի երիտասարդներին։ Նախատեսում է կրթական տարածք ստեղծել։ 2019 թվականից Այշանը սոցիալական ծրագրեր է իրականացնում, ուսուցիչ է և Ալգեթի համայնքի կենտրոնի ղեկավար։ Աիշանն աշխատում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Գյուղերում երիտասարդներին չեն տրամադրվում արտադասարանական, լրացուցիչ, դասաժամերը, և դրա պատրաստակամությունն ու ցանկությունը մեծ է նրանց և նրանց ծնողների կողմից։ Ալգեթի համայնքում, որտեղ միավորված են 4 մեծ գյուղեր, Այշանը ցանկանում է երիտասարդների համար ստեղծել մի տարածք, որտեղ նրանք հնարավորություն կունենան տարբեր ուղղություններով ինտենսիվ վերապատրաստումներ անցնել որակյալ ուսուցիչներից։ Պահանջվող գումարը կազմում է 19120 լարի։ Հաջողություն Աիշանին»։


Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի մասնակից 22 երիտասարդ ձեռներեցների բիզնես հայեցակարգերը, որոնց բիզնես ծրագրերը հավաքել են ամենաշատ միավորները։ Ծրագրով նախատեսվում է համաֆինանսավորել դրանցից 16-ը (80/20): Իսկ մնացած երիտասարդներին հնարավորություն է տրվում մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում ստանալ մասնավոր հատվածից, գործարար կապեր հաստատել և կիսվել իրենց փորձով։

«Երիտասարդական ձեռներեցություն հանուն գյուղական զարգացման» (RDYE) նախագիծը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) կողմից։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google