Մառնեուլիում դպրոցն ավարտել է 1215 տասներկուերորդ դասարանցի

Այսօր՝ մայիսի 20-ին, Վրաստանի դպրոցներում հնչել է «վերջին զանգը»։

Մառնեուլիում դպրոցն ավարտել է 1215 տասներկուերորդ դասարանցի։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորել է շրջանավարտներին դպրոցի ավարտի կապակցությամբ։

«Ձեզ սպասվում է հնարավորություններով ու արկածներով լի տարի։ Համոզված եմ, որ ապագայում էլ ավելի պատասխանատվությամբ ու վերաբերմունքով կշարունակեք խորացնել ձեր գիտելիքները։ Դուք այն սերունդն եք, որը ամուր
հիմք է ստեղծում Վրաստանի զարգացման և առաջընթացի համար։ Հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, յուրացնելով ձեր ուզած մասնագիտությունը, կօգտագործի դպրոցում ստացած կրթությունն ու ձեր կարողությունները մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի համար
»։ - այսպես է դիմել  Ամիլախվարին շրջանավարտներին։

Առաջին դասարանցիների ամառային արձակուրդները կմեկնարկեն մայիսի 27-ից։  Մյուս  աշակերտների  համար ուսումը կավարտվի հունիսի 14-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google