Մառնեուլիի քաղաքապետարանը կրկին թերի պատասխաններ է տվել
«Ռադիո Մառնեուլի»-ի պահանջած հանրային տեղեկատվությանը։
Հուլիսի 19-ին ուղարկված պաշտոնական գրությամբ ինքնակառավարությունից
խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել, թե ինչու տարիներ շարունակ չի
հաջողվում բացել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը և որոնք են
խանգարող գործոնները, ինչպես նաև, թե երբ է նախատեսվում կենտրոնը
գործառնական և ինչ ծանրաբեռնվածություն կլինի, եթե այն գործարկվի: Այս
չորս հարցերից երեքին
ընդհանրապես պատասխան չի տրվել։ Մեկ հարցի
ընդհանուր պատասխան տվեցին և մեզ գրեցին, որ կենտրոնն ամբողջությամբ
գործում է և մոտ ապագայում կսկսի աշխատել, թեև որ «մոտ ապագայում»՝
հայտնի չէ։
Մառնեուլիի քաղաքապետարանը չի հստակեցրել նաեւ այն հարցի պատասխանը,
թե ինչպես են պատկերացնում Մառնեուլիում զբոսաշրջության
զարգացումը։
«Տեղեկացնեմ, որ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը (Մառնեուլի փող.,
Մայիսի 26) գործում է ամբողջությամբ, համագործակցում ենք Վրաստանի
զբոսաշրջության վարչության հետ, և մոտ ապագայում նշված տուրիստական
տեղեկատվական կենտրոնը կսկսի լիարժեք գործել։ Ինչ վերաբերում է
զբոսաշրջային ներուժի ավելացմանը, ապա քաղաքապետարանի մշակութային
հուշարձանները ժամանակակից չափանիշներով նկարագրված են քաղաքապետարանի
տարածքում կոնկրետ ուղղությամբ և տեղադրված են համացանցում
(http://memkvidreoba.gov.ge), երկու լեռնային արշավ և մեկ
հեծանվավազք, երթուղին նշված է ՝ «Գադաճրիլի Գորա»
նախապատմական հնագիտական հուշարձանի վրա տանիքի կառույց է
կառուցվել, և համապատասխան ենթակառուցվածքային աշխատանքները դեռ
շարունակվում են։ Բնության գեղեցիկ բնապատկերի ֆոնին
նախատեսվում է նկարահանման հրապարակի կառուցում։ Պարբերաբար
անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ, որոնք ծառայում են
զբոսաշրջության ներուժի ավելացմանն ու զարգացմանը։
Մառնեուլիի քաղաքապետարանը տարիներ շարունակ օգտագործում է ռադիոյի
հետ հաղորդակցության գրավոր ձևը, ինչը հաճախ ձգձգում է հարցի
հետաքննությունը և դարձնում այն անարդյունավետ։ Վերջինն ուղարկված
այս նամակը ներառված է այն հազվագյուտ դեպքում, երբ չեն խախտվել
հանրային տեղեկատվության տրամադրման ժամկետները։ Քաղաքապետարանից
ունենք մի շարք անպատասխան և բաց թողնված նամակներ։
Նույն թեմայով ՝
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան