Մառնեուլիի քաղաքապետարանի կայքն ամբողջությամբ անջատված է նորով փոխարինելու գործընթացում

Մառնեուլիի քաղաքապետարանի կայքը մոտ երկու շաբաթ է, ինչ չի գործում։

Ինչպես մեզ հետ զրույցում ասացին քաղաքապետարանում, պատճառը նոր կայքի ստեղծումն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայության պետը Ռադիո «Մառնեուլի»-ին ասաց, որ կայքի թարմացման կոնկրետ ժամկետ  հայտնի չէ, թեև շուտով գործընթացը կավարտվի։

Կայքն անջատված է: Այն տեղեկատվությունը, որը տեղադրվել է, հասանելի չէ բնակչությանը։
Դրանց թվում չեք գտնի Մառնեուլիի պաշտոնյաների կոնտակտային տվյալները կամ վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։

Կայքի անջատման մասին տեղեկությունը տեղական ինքնակառավարումը չի տարածել սոցիալական ցանցերում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը որոշել է պարզեցված ձևով ստեղծել նոր կայք,  որի դիմաց «Պրոսերվիս» ՍՊԸ-ին վճարել է 7500 լարի

Ըստ «Գնումների պարզեցված հաշվետվության քարտի», քաղաքապետարանի կայքը հնացած էր, և անհրաժեշտ է նորը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը գրված է php-ի արդեն հնացած տարբերակով։ Քանի որ մեր կողմից օգտագործվող հոսթինգը գտնվում է հանրային վեբ սերվերի վրա և մշտապես թարմացվում է մատակարարի կողմից անվտանգության նկատառումներից ելնելով, գոյություն ունի marneuli.gov.ge-ի անջատման վտանգ: Ինչպես գիտեք, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի պատշաճ գործունեությունը կարևոր է քաղաքապետարանի համար, քանի որ այստեղ տեղադրված են հանրային տեղեկատվություն, փաստաթղթեր, սոցիալական ծառայությունների և քաղաքապետարանի ողջ տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն, նորություններ և հայտարարություններ։

Համաձայն պայմանագրի տեխնիկական հանձնարարության՝ կայքի նախագծում պետք է հայտնվի քաղաքապետարանի տարբերանշանը և անվանումը։ Նաև կայքը պետք է աջակցի վրացերեն և անգլերեն լեզուների միջև անցման գործառույթին:

Ահա, թե ինչ կարող եք տեսնել քաղաքապետարանի նորացված կայքում  ՝ 
  • Տեքստային էջ (Քաղաքապետարանի, սակրեբուլոյի մասին)
  • Տեսարժան վայրեր
  • Մոդուլ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքապետարանի սակրեբուլոյի պաշտոնյաների համար
  • Քաղաքապետարանի ծառայություններ
  • Պատվերներ
  • Նիստի արձանագրություն
  • Մրցույթներ
  • Հաշիվներ
  • Նորություններ
  • Բյուրոներ
  • Հանձնաժողովներ
  • Կոտորակներ
  • Սոցիալական ծրագրեր
  • Հայտարարություններ
  • Լուսանկարների պատկերասրահ
  • Տեսադարան
  • Կապ



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« სექტემბერი 2024 »»
262728293031 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 123456