„One Caucasus” միջոցառման կազմակերպման համար քաղաքապետարանը 53 700 լարիի մրցույթ է հայտարարել

Մառնեուլիի քաղաքապետարանը 53 700 լարիի մրցույթ է հայտարարել Ծերաքվի գյուղում „One Caucasus”  միջազգային միջառարկայական երաժշտական ​​փառատոնի կազմակերպման  ծառայությունների գնման համար։



Ըստ մրցութային փաստաթղթերի՝ նշված գումարով նախատեսվում է կատարել հետևյալ ծախսերը ՝

Ծածկոցով բեմ
Փորձի բեմ
Տեսարանի կրկնօրինակում
Դիզելային գեներատոր
Հետևի բեմի փաթաթված պաստառ
Անվտանգության բարիկադները սահմանակից են հիմնական փուլին
Վրանների վարձույթ
Տպագիր նյութ
Անվտանգության
ապահովում

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել օգոստոսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։

Փառատոնը կանցկացվի Մառնեուլիի Ծերաքվի գյուղում չորս օր՝ օգոստոսի 22-25-ը։

Նշենք, որ „One Caucasus”  փառատոնը տարիներ շարունակ անցկացվում է երեք երկրների սահմանամերձ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերակվի գյուղում։ Նախագծին մասնակցելու համար տարբեր երկրներից գալիս են երաժիշտներ և կամավորներ։ Նրանք ստեղծում են մի տեսակ փառատոնային քաղաք։

Այսպիսով, մառնեուլցիները և Հարավային Կովկասում ապրող մարդիկ ունեն մի տարածք, որտեղ չորս օր միասին են անցկացնում։ Երիտասարդները լսում են հաճելի երաժշտություն, հանգստանում են ընտանիքներով և ծանոթանում իրենց հարևանների մշակույթին:

Լուսանկար՝ Արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« სექტემბერი 2024 »»
262728293031 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 123456