Ռոնդել հիմնադրամի ներկայացուցիչները Մառնեուլիում հանդիպել են երիտասարդների հետ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, Մառնեուլիի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված Վրաստանի եվրաինտեգրմանը, արտաքին սպառնալիքներին և երկրի ռազմավարական առավելությանը։
Դասախոսությունը ներկայացրել են Ռոնդել հիմնադրամի ներկայացուցիչներ Կախա Գոգոլաշվիլին և Զուրաբ Բատիաշվիլին։

Հանդիպմանը կազմակերպության ներկայացուցիչները երիտասարդների հետ զրուցել են Եվրամիության և նրա արժեքների մասին։ Ռադիո «Մառնեուլիի» հետ զրույցում Զուրաբ Բատիաշվիլին նշում է, որ իրենք հանդիպումներ են ունենում Վրաստանի
ողջ տարածքում հասարակական կազմակերպությունների և հասարակության ներկայացուցիչների հետ։

«Մենք գնում ենք մարզեր, հանդիպում երիտասարդների, հասարակական կազմակերպությունների հետ, խոսում ենք Վրաստանում և նրա շուրջ տեղի ունեցած նորությունների մասին, լսում ենք նրանց կարծիքներն ու հարցերը, խոսում ենք Վրաստանի անվտանգության խնդիրների, ռուսական քարոզչության, ապատեղեկատվության մասին։ Մենք փորձում ենք երիտասարդներին բացատրել գործի բովանդակությունը, սովորեցնում ենք ինչպես պայքարել Ռուսաստանի տարածած ապատեղեկատվության դեմ»,- ասում է Ռոնդել հիմնադրամի գիտաշխատող Զուրաբ Բատիաշվիլին։

Մառնեուլիի Ժողովրդավարական ներգրավման կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են երիտասարդներ և ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ოქტომბერი 2024 »»
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 123