Մարիամ Մուրադասիլովան, Անաստասիա Կոբախիձեն, Նուցա Շուբիթիձեն, Լինդա
և Լանա Ցուցկիրիձեները, Թեկլա Գելենիձեն, Նիկա Չերպանովը, Մերիկո
Ջավախիձեն
սրանք Մառնեուլի շրջանավարտներն են, ովքեր կարողացել են ֆինանսավորում
ստանալ միասնական ազգային քննությունների ժամանակ։
100% դրամաշնորհ է շահել Մառնեուլիի թիվ 5 հանրային դպրոցի շրջանավարտ
Մարիամ Մուրադասիլովան, ով ամբողջ ֆինանսավորմամբ սովորելու է Կովկասի
համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
«Ես մանկուց հստակ որոշել էի իմ
նպատակները, մեծացել եմ իրավաբանների ընտանիքում, ուստի
մասնագիտություն ընտրելը ինձ համար դժվար չէր և ընդունվեցի Կովկասի
համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ես ամբողջ տարվա ընթացքում
անխոնջ աշխատել եմ՝ իմ ամբողջ ներուժն օգտագործելու համար, ուստի շատ
ուրախ էի տեսնելով վերջնական արդյունքները: Այս ամենն ինձ ստիպեց
հավատալ սեփական ուժերիս և ևս մեկ անգամ սովորեցրեց ինձ, որ քրտնաջան
աշխատանքը միանշանակ գնահատվում է։ Ոչինչ չի համեմատվում այն
զգացողության հետ, երբ տեսնում ես քո սիրելիներին, հատկապես
ծնողներին, հպարտանալով քո հաջողությամբ: Սա այն պահն է, երբ
հասկանում ես, որ ինչ-որ արժեքավոր բանի ես հասել և իրականացրել
հույսերդ։ Անպայման ուզում եմ նշել իմ դպրոցն ու արտասովոր
ուսուցիչներին, ովքեր անընդհատ աջակցում էին ինձ ու հավատում իմ
ուժերին»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ
Մուրադասիլովան։
Մառնեուլիի թիվ 6 հանրակրթական դպրոցի շրջանավարտ Անաստասիա Կոբախիձեն
70 տոկոս դրամաշնորհ է շահել։ Նա ուսումը կշարունակի Թբիլիսիի ազատ
համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Անաստասիան
պատմում է, որ իր անխոնջ քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը։
«Իմ արդյունքը բավականին անսպասելի էր, քանի որ առաջին
առաջնահերթությունը ԹՊՀ-ի միջազգային հարաբերություններն էին, իսկ
երկրորդը` ընտրված անվճար համալսարանը, որը որքան էլ շատ մեծ ու
հաճելի նորություն է, այնքան անսպասելի էր։ Սակայն ես կամաց-կամաց
հասկանում եմ, թե ինչքան բան է ինձ տվել աշխարհը, և հենց համալսարանն
է ինձ ընտրել, քանի որ երկար տատանվում էի «ԹՊՀ»-ի և ազատ համալսարանի
միջև։ Ուրախ եմ, որ իմ քրտնաջան աշխատանքն իր արդյունքն է տվել և
հաջողությամբ ավարտել եմ ընդունելությունը։ Ես ոչ պակաս ուրախացա
դասընկերներիս ու ծանոթներիս արդյունքներով, և հպարտ եմ այս ճանապարհն
անցած բոլոր դիմորդներով և միասին կթողնենք անցյալը այս դժվարին, բայց
անձամբ ինձ համար շատ հիշարժան և հաճելի տարում» - ասել
է Անաստասիա Կոբախիձեն
Նուցա Շուբիթիձեն ընդունվել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ
GPA՝ 50% ֆինանսավորմամբ։ Մառնեուլիի թիվ 6 հանրակրթական դպրոցի
շրջանավարտը պատմում է, որ ընդունվել է հոգեբանության ֆակուլտետ։ Նա
վաղուց էր հետաքրքրված մասնագիտությամբ։
«
Արդյունքների իմացությունը վերջապես
վերջ դրեց ընդունելության եռուզեռին ու քննական սթրեսին: Ինձ համար
թերևս ամենահաճելին այն գիտակցումն էր, որ կարողացա թիկունքում թողնել
որոշ դժվարություններ և արդարացնել իմ հույսերը: Իհարկե, մենք միշտ
ավելի լավն ենք սպասում ու ցանկանում, բայց կուտակված մոտիվացիան
կպահեմ ուսանողների համար։ Ես ընդունվեցի Ջիպայի հոգեբանության
ֆակուլտետը: Ընդհանրապես, առանձին դժվարություն ու սթրես է այս
տարիքում ինքներս որոշել, թե որտեղ է շարունակվում մեր ապագան, և որ
համալսարանը կկարողանա «արդարացնել մեր հույսերը»։ Շատ փնտրելուց և
հազարավոր տարբեր կարծիքներ լսելուց հետո այս համալսարանն ու այս
ֆակուլտետը հենց այն ընտրությունն էր , որի վրա իմ սրտում դրված էր և
կարծում էի, որ լավագույնն է իմ զարգացման համար»: - Մեզ
հետ զրույցում ասում Նուցան։
Մառնեուլիի թիվ 6 հանրային դպրոցի շրջանավարտ Թեկլա Գելենիձեն 50%
դրամաշնորհով ընդունվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի
իրավաբանական ֆակուլտետ։
«Այս էմոցիան, որ ստացա, ինձ համար
հիշարժան ու անմոռանալի կլինի։ Հաճելի է, երբ բոլորովին այլ կյանք ես
սկսում ու անցնում նոր փուլ, որը լի է բազմաթիվ մարտահրավերներով։
Ընդհանրապես, մեր օրերում շատ դժվար է գտնել ինքդ քեզ՝ պայմանավորված
այն հանգամանքով, որ ընտրությունները բավականին շատ են։
Այնուամենայնիվ, այս մասնագիտության ընտրությունը որոշվեց նրանով, որ
մարդու իրավունքների պաշտպանությունը և դրանց անձեռնմխելիությունը
բավականին խնդրահարույց է։ Ուստի ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ
այս կարևոր մասնագիտության մեջ: Այստեղ ցանկանում եմ շնորհավորել
բոլոր ներկա ուսանողներին նոր փուլ անցնելու կապակցությամբ և մաղթել
հաջողություններ»։
50% դրամաշնորհ է շահել Մառնեուլի քաղաքի N5 հանրակրթական դպրոցի
շրջանավարտ Նիկա Չերպանովը։ Ֆինանսավորմամբ նա միջազգային
հարաբերություններ կսովորի Իլիայի պետական համալսարանում։ Նիկան
որոշել է ընդունվել նշված ֆակուլտետը Վրաստանում տեղի ունեցող վերջին
զարգացումների լույսի ներքո։
«
Ես ընդունվել եմ գիտությունների եւ
արվեստի ֆակուլտետ, կոնկրետ միջազգային հարաբերությունների
ուղղությամբ։ Վրաստանում վերջերս տիրող իրավիճակի պատճառով
ավելի է խորացել իմ ցանկությունը՝ զբաղվելու այն ոլորտով, որն այժմ
ընտրել եմ և որը վաղուց էի ցանկանում։ Ես կփորձեմ նպաստել Վրաստանի
զարգացմանը և պայքարել նրա եվրոպական ապագայի համար»։ -
Նիկան մեզ ասում է.
N6 հանրակրթական դպրոցի շրջանավարտները՝ երկվորյակ քույրերը՝
Մառնեուլիում բնակվող Լինդա և Լանա Ցուցկիրիձեները, ստացել են 50%
դրամաշնորհ։ Նրանք ընդունվել են նույն համալսարան, նույն ֆակուլտետ,
նույն ֆինանսավորմամբ։ Քույրերը սովորելու են Իլիայի պետական
համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։
«Իմ միավորները տեսնելուց հետո հասկացա,
թե ինչ երջանկություն է քո աշխատանքով ինչ-որ բանի հասնելը, ես շատ
ուրախ էի և սպասում էի այս արդյունքին, քանի որ ամբողջ տարին աշխատեցի
դրա համար։ Մենք միաժամանակ տեսանք արդյունքները, և դա շատ հուզիչ էր:
Եվ մենք ավելի երջանիկ էինք, երբ միասին ընդունվեցինք»,- մեզ
հետ զրույցում ասաց Լանա Ցուցկիրիձեն։
«Հաճելի զգացողություն էր, շատ ուրախացա՝ տեսնելով աշխատանքիս
արդյունքը։ Արդյունքները բացեցի քրոջս ու մորս հետ, իհարկե, մեզ համար
շատ հուզիչ էր, դրական էմոցիաներից ավելի ոչինչ չկարողացանք
արտահայտել։ Ինձ համար կարևոր էր հասնել Իլիա, և ես շատ ուրախ եմ, որ
ընդունված եմ»,- մեզ պատմում է Լինդա Ցուցկիրիձեն։
Մառնեուլիի թիվ 6 հանրային դպրոցի շրջանավարտ Մերիկո Ջավախիձեն 50
տոկոս ֆինանսավորմամբ կսովորի Թբիլիսիի պետական համալսարանում։
«
Ընդունվել եմ Սոցիոլոգիական և
Քաղաքական Գիտությունների Ֆակուլտետ՝ Սոցիոլոգիա բաժին։ Ինչ
վերաբերում է հույզերին և զգացմունքներին, իսկապես անգնահատելի և
անհամեմատելի է, երբ տեսնում ես քո աշխատանքի արդյունքը, սա երևի թե
իմ կյանքի ամենահիշարժան տարին կլինի՝ իր դժվարություններով, բայց ի
վերջո զգալով մեծագույն ուրախություն և շահում»: -Մեզ ասաց
Մերիկոն։
Նշում ՝ Ակնհայտ է, որ այս ուսանողները չեն ներկայացնում Մառնեուլիի
դրամաշնորհառուների ամբողջ ցանկը: Թիվը կարող է շատ ավելի մեծ
լինել։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության
համաձայն՝ այս տարի 32000-ից ավելի դիմորդներ իրավունք են ստացել
ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում։
2024 թվականին ֆինանսավորվել է ավելի քան 11,600: Պետական
դրամաշնորհը շահել է ավելի քան 6500 դիմորդ։ Դրանցից 1000-ից ավելի
դիմորդներ ստացել են 100% պետական դրամաշնորհ, 1400-ից ավելի
ստացել են 70% դրամաշնորհ, 4000-ից ավելի դիմորդներ ստացել են 50%
դրամաշնորհ:
"Ռադիո Մառնեուլի"
Թաչգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան