Մառնեուլիի քաղաքապետարանի կայքի վերականգնման ստույգ ժամանակը
հայտնի չէ։
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կայքը ամբողջությամբ փակվել է և չի
գործում։ Հուլիսի 31-ին «Ռադիո Մառնեուլի»-ին ինքնակառավարումից
հայտնել են, որ կայքը շուտով գործարկվելու է, սակայն
հայտարարությունից մեկ ամիս անց էլ կայքը չի գործում։ Կայքը ստեղծվել
է «Պրոսերվիս» ՍՊԸ-ի կողմից։
Ընկերության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ասում են, որ
կախված
են քաղաքապետարանից, որը պետք է որոշի սերվերի գտնվելու վայրը։
Մանրամասները պարզելու համար կապ հաստատեցինք Մառնեուլիի
քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար
Դավիթ Չիկաձեի հետ, ով մեզ հայտնեց, որ կայքի թարմացման աշխատանքները
ավարտական փուլում են, բանակցություններ են ընթանում սերվերի
տեղադրման հետ կապված, թեև վերականգնման կոնկրետ ժամանակը չի
նշվում։
«
Մենք աշխատում ենք, կայքը թարմացման փուլում է, մենք գրեթե
ավարտին ենք, և կայքը շատ շուտով կթարմացվի»,- ասել է Դավիթ
Չիկաձեն։
Կայքի անջատման մասին տեղեկությունը տեղական ինքնակառավարումը
սոցիալական ցանցերում չի տարածել։
Տեղական ինքնակառավարումը որոշել է պարզեցված ձևով ստեղծել նոր կայք,
որի դիմաց «Պրոսերվիս» ՍՊԸ-ին վճարել է 7500 լարի։
Համաձայն պայմանագրի տեխնիկական հանձնարարության՝ կայքի նախագծում
պետք է հայտնվի քաղաքապետարանի տարբերանշանը և անվանումը։ Նաև կայքը
պետք է աջակցի վրացերեն և անգլերեն լեզուների միջև անցման
գործառույթին:
Ահա, թե ինչ կարող եք տեսնել քաղաքապետարանի նորացված կայքում
՝
- Տեքստային էջ (Քաղաքապետարանի, սակրեբուլոյի
մասին)
- Տեսարժան վայրեր
- Մոդուլ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքապետարանի
սակրեբուլոյի պաշտոնյաների համար
- Քաղաքապետարանի ծառայություններ
- Պատվերներ
- Նիստի արձանագրություն
- Մրցույթներ
- Հաշիվներ
- Նորություններ
- Բյուրոներ
- Հանձնաժողովներ
- Կոտորակներ
- Սոցիալական ծրագրեր
- Հայտարարություններ
- Լուսանկարների պատկերասրահ
- Տեսադարան
- Կապ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան