Սեպտեմբերի 20-ին Մառնեուլի քաղաքում տեղի կունենա «Մառնեուլոբա
2024»-ը։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ միջոցառումը
կմեկնարկի ժամը 13:00-ին, և ցանկացողներին քաղաքային տրանսպորտը
կծառայի անվճար։
Մենք առաջարկում ենք ծրագիրը ՝
- 13:00 - 18:00 - տեղական արտադրանքի
ցուցահանդես-վաճառք;
- 13:00 - 17:00 - լուսանկարչական տարածք;
- 14:00 - 18:00 - Թանգարան բաց երկնքի տակ - Մառնեուլիի
վարչական միավորների կողմից ներկայացված ավանդական խոհանոցի և
ազգագրական նմուշների ցուցադրություն;
- 14:30 - գինի մամլել գինու մամլիչում, թոնիրում հաց
թխել, չուրչխելներ պատրաստել;
- Օրվա ընթացքում կանցկացվեն տարբեր մարզական
միջոցառումներ;
- 14:00 - 15:10 - մանկական ժամանցային շոու անիմատորների և
հեքիաթի հերոսների մասնակցությամբ;
- 15:10 - 15:15 - «Շավնաբադա» անսամբլ;
- 15:35 - 17:00 - համերգ տեղի արտիստների
մասնակցությամբ․ Գալա համերգ.
- 18:30 - 19:30 - ադրբեջանցի երգչուհի Ռոզա
Զերգերլի;
- 19:30 - 21:00 - «Ուրսա» երաժշտական
խումբ;
- 21:00 - հրավառություն
Միջոցառման վայրը՝ «Էլ ավելի կմեծացնեն" հուշարձանին
հարող հրապարակ։
Քաղաքապետարանի սպասարկումն արժե 115 000 լարի։ Օգոստոս ամսին
միջոցառման կազմակերպման համար քաղաքապետարանը մրցույթ է ներկայացրել
115 101 լարիի արժողությամբ և հայտարարեց, որ դրան մասնակցել է
երեք ընկերություն, սակայն հաղթող է ճանաչվել ամենացածր գին առաջարկող
ընկերությունը՝ «Միքս-Ստուդիո» ՍՊԸ-ն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան