Մառնեուլիի երեք դպրոցներ այս տարի առաջին դասարանցիներ չունեն

Մառնեուլիի մունիցիպալիտետի երեք գյուղերի հանրակրթական դպրոցներն այս տարի առաջին դասարանցիներ չունեն։

Տեղական ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչը Ռադիո «Մառնեուլին» հայտնել է, որ Աղկուլա, Սիոն և Ծերակվի դպրոցներն առաջին դասարանցիներ չունեն։

Ամբողջ քաղաքապետարանում գործում է 74 հանրակրթական դպրոց։ 2024-2025 ուսումնական տարում Մառնեուլիում մոտ 1900 առաջին դասարանցիների համար հնչել է առաջին զանգը։

Սեպտեմբերի 16-ից Վրաստանում դասերը վերսկսվել են դպրոցներում և մանկապարտեզներում։

Լուսանկարը՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google