Քվեմո Քարթլիի 6 դպրոց այս տարի առաջին դասարանցի չունի։
«Ռադիո Մառնեուլին» վիճակագրություն է խնդրել տեղական ռեսուրս
կենտրոններից։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Դմանիսիի ռեսուրսային
կենտրոնի ղեկավարը, քաղաքապետարանում կա 2 դպրոց, որտեղ այս տարի
առաջին դասարանցիներ չեն ընդունել՝ Գուգութի գյուղը և Կիզիլաջլո
գյուղը։
Ծալկայի գյուղերից մեկի դպրոցում ևս այս տարի առաջին
դասարանցիներ չեն գրանցվել։ Ինչպես պարզաբանեց նույն
քաղաքապետարանի
ռեսուրս կենտրոնի ղեկավարը, Դաշբաշի գյուղում առաջին դասարանցի
չկա։ Նույն գյուղի դպրոցում սովորում է 7 աշակերտ։
Մառնեուլիում այս տարի երեք դպրոց կա, որտեղ առաջին դասարանցիներ չեն
ընդունվել։ Ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեի խոսքով,
Սիոնի գյուղում, Ծերակվիի և Ագկուլայի հանրակրթական դպրոցներում
առաջին դասարանցիներ չկան։
Բոլնիսի և Գարդաբանի ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները մեզ հետ
զրույցում ասացին, որ իրենց համայնքներում չկան դպրոցներ, որտեղ այս
տարի առաջին դասարանցիներ չընդունեն։
Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիի մեկ այլ մունիցիպալիտետին՝
Թեթրիծկարոյին , նույն ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչը մեզ
տեղեկություն չտրամադրեց և ուղղորդեց Կրթության նախարարության մամուլի
կենտրոն։
«Ռադիո Մառնեուլի»-ն քաղաքապետարանների ռեսուրս
կենտրոնների ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե որն է առաջին
դասարանցի չունենալու հիմնական պատճառը։ Դրա հիմնական պատճառն է
նշվել արտագաղթը։
Լուսանկար՝ (Դմանիսի, գյուղ Գուգութի) Ռադիո Մառնեուլիի արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան