Մառնեուլիի քաղաքապետարանը «Թայմսերվիս» ՍՊԸ-ից պարզեցված կարգով
40550 լարիով ձեռք է բերել աշակերտների տրասպորտային սպասարկման
ծառայություն։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ այս տարի ավելացել է երթուղուց
օգտվող աշակերտների թիվը։ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի
թիվ 1 դպրոցում ավելացել է տրանսպորտի կարիք ունեցող աշակերտների
ցանկը, որտեղից աշակերտները տեղափոխվում են Խուլդարայի և
Սադախլոյի N2 հանրակրթական դպրոց։ Խուլդարա է գնում 465
աշակերտ, Սադլոյի N2
դպրոց՝ 194։
Քաղաքային գույքի կառավարման և նյութատեխնիկական ծառայության ղեկավար
Ագիլ Ամիրջանովը դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝
տրանսպորտային ծառայությունների հրատապ գնման խնդրանքով։
«
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարան ուղարկված
Մառնեուլիի քաղաքապետարանի կրթական ռեսուրս կենտրոնից 2024 թվականի
օգոստոսի 29-ի գրության առնչությամբ տեղեկացնում ենք, որ հանրակրթական
դպրոցների աշակերտների համար տրանսպորտի ապահովման ծրագրի շրջանակում,
ուղևորափոխադրումը Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցների աշակերտների
համար իրականացվում է «Թայմսերվիս» ՍՊԸ-ն՝ 2024 թվականի հունվարի 10-ի
պայմանագրի հիման վրա»: Ինչպես պարզ է դառնում ներկայացված նամակից,
2024 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործող ուղղությունները
պահանջում են լրացուցիչ տրանսպորտային ծառայություն, ավելացել է նաև
աշակերտների թիվը։ Նշված փոփոխությունների վերաբերյալ 2024
թվականի սեպտեմբերի 2-ին գրություն ենք ուղարկել Ս.Պ.Ը. «Թայմսերվիս»,
որը պատրաստակամություն է հայտնում իրականացնել աշակերտների
տեղափոխումը միայն հաշվի առնելով Հավելված 1-ը, ինչը հանգեցնում է
պայմանագրի արժեքի 64 658,84 լարիով ավելացման»,- գրված է
տեղեկատվական քարտում։
«Թայմսերվիս» ՍՊԸ-ն Մառնեուլիի ուսանողներին ծառայություններ կմատուցի
40550 լարիով մոտ 5 ամիս։ Մեկ կիլոմետրի համար ընկերությունը կգանձի
4,80 լարի։
Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան