Մառնեուլիի քաղաքապետարանը 1 մլն 281 հազար 841 լարիի մրցույթ է հայտարարել Սադախլոյի կամրջի վերականգնման համար

Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Սադախլոյում գետի վրայով գոյություն ունեցող ճանապարհային կամրջի ապամոնտաժման և նոր կամրջի կառուցման համար։

Առքի գնահատված գինը՝ 1,281,841,00 լարի։

Մրցութային փաստաթղթերում նկարագրված է, որ կամրջի հենասյունները գետը քշել է, ինչից էլ վնասվել է։ Երկու հենասյուն արդեն փլուզվել է, իսկ միջին հենասյունը կիսով չափ օդում է, փակելով կամուրջը և կանխելով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Կամուրջը վերականգնման կարիք չունի.

Հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագիրը կնքելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել նոյեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები