Ռովշան Իսկանդարովի հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մառնեուլիի  դատարանում քննարկվել է Ռովշան Իսկանդարովի եւ Էթիբար Իսկանդարովի նկատմամբ խափանման միջոցի մասին գործը։

Ռովշանն ու Էթիբար Իսկանդարովը մեղադրվում են ընտրությունները կեղծելու մեջ։

Դատարանը երկուսին էլ պահել է նախնական կալանքի տակ և որոշում է կայացրել, որ երկու ամբաստանյալներն էլ կալանավորվել են հոկտեմբերի 31-ին։

«Մեղադրյալ Ռովշան Իսկանդարովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մեղադրյալ
Ռովշան Իսկանդարովի ազատազրկման ժամկետը պետք է հաշվարկվի փաստացի ձերբակալման պահից՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 14:29-ին։ Մեղադրյալ Էթիբար Իսկանդարովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Մեղադրյալ Էթիբար Իսկանդարովի ազատազրկման ժամկետը պետք է սկսի հաշվվել փաստացի ձերբակալման պահից՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի 14:30 րոպեից
»։ - ասաց դատավոր Գվանցա Չիկովանին

Դատավոր Գվանցա Չիկովանին հայտարարեց, որ գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Մառնեուլիում ընտրությունները կեղծելու մեջ ներգրավված անձը ձերբակալվել է։

«Մառնեուլիի դեպք։ Այդ անձը ձերբակալված է, գործը քննվում է»։ - ասել է խորհրդարանի նախագահը։

Ոչ մի գործակալություն չի հաստատել Իսկանդարովների ձերբակալությունը։
Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստել է, երբ ասել է, որ Մառնեուլիում ընտրությունները կեղծելու մեջ ներգրավված անձինք ձերբակալվել են։

Հոկտեմբերի 26-ին «Իմ ձայնը» դիտորդը տեսանկարահանել է, թե ինչպես է Ռովշան Իսկանդարովը քվեաթերթիկներ նետում Սադախլո  գյուղում բացված թիվ 69 ընտրատեղամասում։ Տեսանյութի տարածումից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դադարեցրեց քվեարկության կարգը թիվ 69 տեղամասում և անվավեր ճանաչեց տեղամասի արդյունքները։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« დეკემბერი 2024 »»
252627282930 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 12345