Ընտրությունների արդյունքները Մառնեուլիի 7 ամենափոքր գյուղերում
«Վրացական երազանքը» Մառնեուլիում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 79,619 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Երազանքին» աջակցել է 34 հազար 394 մառնեուլցի։ Նախորդ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ, այս տարվա խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի ստացած ձայների թիվը զգալիորեն ավելի է։ 2020 թվականին «Վրացական երազանքը» ստացել է Մառնեուլիում ընտրողների ձայների 49,57%-ը, որը կազմում է 29743 ձայն։

Այս
տարի Մառնեուլիում բացվել է 81 ընտրատեղամաս։ 41 տեղամասերում քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային տեխնոլոգիաներով, իսկ 40 տեղամասերում՝ ավանդական եղանակով։ «Վրացական երազանքը» հաղթել է քաղաքապետարանի ամենափոքր 7 գյուղերում, այս գյուղերում քվեարկությունն անցել է ավանդական եղանակով։

Մառնեուլիի 7 գյուղերում, 2020 և 2024 թվականների խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերի ամփոփ արձանագրությունների համաձայն, գյուղերում ընտրողների թիվը նվազել է, սակայն ավելացել է «Վրացական երազանքի» համակիրները։

Չանախչի գյուղում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել 166, իսկ 2020 թվականին՝ 196 մարդ։ ԿԸՀ տվյալներով՝ 2024 թվականին Չանախչիում ընտրություններին մասնակցել է 121, իսկ 2020 թվականին՝ 132 մարդ։ Խորհրդարանական երկու ընտրություններում էլ գյուղում 2-2 ձայն անվավեր է ճանաչվել։ «Վրացական երազանքն» այս տարի Չանախչիից ստացել է 108 ձայն, իսկ 2020 թվականին՝ 114, ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա 2024 թվականին ընդդիմությունը Չանախչիից ստացել է 11 ձայն, իսկ 2020 թվականին՝ 16 ձայն։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններում Օփրեթ գյուղում, ի տարբերություն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, միասնական ցուցակում ընտրողների թիվը 94-ով պակաս է։ Այնուամենայնիվ, 2024-ին «Վրացական երազանք»-ը, ի տարբերություն 2020-ի, 83-ով ավել ձայն է ստացել Օփրեթից։
2020 թվականին Օփրեթում գրանցվել է 283 ընտրող։ Ընտրությունների է եկել 103 ընտրող, իսկ «Վրացական երազանքին» աջակցել է 85-ը։ 2020 թվականին ընդդիմությունը Օֆրեթից ստացել է ընդհանուր 12 ձայն՝ 6 քվեաթերթիկ անվավեր է եղել։
ԿԸՀ տվյալներով՝ 2020 թվականից հետո Օֆրեթում «Վրացական երազանքի» համակիրների թիվը կտրուկ աճել է։ 2024 թվականին Օֆրեթում գրանցվել է 189 ընտրող, որից ընտրություններին մասնակցել է 180 ընտրող։ «Վրացական երազանքը» գյուղում ստացել է 168 ձայն, ընդդիմությունը՝ 10 ձայն՝ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

ԿԸՀ տվյալների հիման վրա կարելի է ասել, որ «Վրացական երազանքի» համակիրների թիվը Գյուլուբաղ գյուղում արդեն 4 տարի չի փոխվել։ 2020 և 2024 թվականների խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը ստացել է նույնական 117-117 ձայն։
2024 թվականին գյուղում գրանցվել է 152 ընտրող, ընտրություններին մասնակցել է 128 մարդ։ 2020 թվականին Գյուլուբաղում գրանցվել է 164 ընտրող՝ ընտրություններին մասնակցել է 135 ընտրող։ Ընդդիմությունը 2024 թվականին Գյուլուբաղից ստացել է 9, իսկ 2020 թվականին՝ 16 ձայն։

Ծոփ գյուղում 2020 թվականից հետո նվազել են ընտրողների ընդհանուր թիվը, ընտրություններին գրանցված քաղաքացիների թիվը, «Վրացական երազանքի» ու ընդդիմության կողմնակիցների թիվը։
2020 թվականին Ծոփում միասնական ցուցակով ընտրողների թիվը 525 էր, 2024 թվականին՝ 486, 2020 թվականին ընտրություններին ներկայացել էր 340, իսկ 2024 թվականին՝ 247 ընտրող։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքն» ուներ 223 ընտրող,  իսկ այս տարվա խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը ստացել է 179 ձայն։ 2020 թվականին ընդդիմությունն ուներ ընդհանուր առմամբ 102 ձայն, իսկ 2024 թվականին՝ 67 ձայն։

ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համակիրների թիվն ավելացել է Խանջիգազլո գյուղում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ։
2020 թվականին Խանջիգազլոյում գրանցվել է 344 ընտրող։ Ընտրություններին մասնակցել է 205 քաղաքացի։ «Վրացական երազանքը» գյուղում հավաքել է 97 ձայն, իսկ ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, 98 ձայն։
2024 թվականին Խանջիգազլոյում գրանցվել է 346 ընտրող, ընտրություններին ներկայացել է 184 քաղաքացի։ «Վրացական երազանքը» ստացել է 147 ձայն, իսկ ընդդիմությունը՝ ընդհանուր առմամբ 32 ձայն։

Դամիա գյուղում 2024 թվականին գրանցվել է 248 ընտրող, 2020 թվականին՝ 254 ընտրող։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Դամիայում գրանցվել է 134 ընտրող, իսկ այս տարվա ընտրություններում՝ 143: 2020 թվականին «Վրացական երազանքը» ստացել է 88 ձայն, իսկ ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, 43 ձայն։ 2024 թվականին իշխող կուսակցությունը գյուղում ստացել է 105 ձայն, իսկ ընդդիմությունը՝ 37։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ 2020 թվականի համեմատ «Վրացական երազանք»-ի ընտրողների թիվն աճել է Շահումյան ավանի նախկին ռազմաբազայի տարածքում բնակվող բնակչության շրջանում։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ տեղահանվածները բնակվում են Դաբա Շահումյանի նախկին ռազմաբազայի տարածքում։ Այստեղ  «Վրացական երազանքը» 2020 թվականին ստացել է 74, իսկ 2024 թվականին՝ 100 ձայն։

Ընդդիմությունն ու քաղաքացիական սեկտորը չեն ճանաչում 2024 թվականի ընտրությունները և պահանջում են չեղարկել արդյունքները։ Ընդդիմության հիմնական պահանջն այն է, որ ընտրությունները կրկնվեն Միջազգային ընտրական հանձնաժողովի կողմից։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« დეკემბერი 2024 »»
252627282930 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 12345