Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը սակրեբուլայի նախագահի
անունից շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» ընտրողներին։
Ամիրան Գիորգաձեն այսօր՝ նոյեմբերի 6-ին, կայացած նիստում
հայտարարություն է արել և շնորհակալություն հայտնել «Վրացական
երազանք»-ի ընտրողներին և շնորհավորել կուսակցությանը հաղթանակի
կապակցությամբ։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել
յուրաքանչյուր ընտրողին՝ իշխող թիմին՝ «Վրացական երազանք»
կուսակցությանը աջակցելու համար։ Գիտեք, որ արդյունքները մեզ ցույց
տվեցին, որ մեր քաղաքապետարանում շատ մեծ տարբերությամբ հաղթել է
«Վրացական երազանք» կուսակցությունը։ Բնակչությունն արժանապատվորեն
աջակցեց մեր երկրի խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը, մեր
երկրի զարգացմանը և, իհարկե, դեպի Եվրոպա, ինչը մեր թիմի
կարգախոսներից մեկն էր։ Մեր քաղաքային խորհրդի յուրաքանչյուր անդամի
անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր
ընտրողներին»: - ասել է Ամիրան Գիորգաձե։
Նշենք, որ «Վրացական երազանքը» Մառնեուլիում ստացել է ձայների 79,61
տոկոսը։ Տեղական դիտորդական կազմակերպությունները և քաղաքական
կուսակցությունները պնդում են, որ Մառնեուլիում ընտրություններն անցել
են բազմաթիվ խախտումների և կեղծիքների պայմաններում։ Մառնեուլիի 33
տեղամասերի անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցեր են ներկայացվել
Մառնեուլիի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, սակայն
ընտրատարածքային հանձնաժողովը չի բավարարել դրանցից ոչ մեկին։
Ավագանու այսօրվա նիստում որպես ծանուցում ընդունվեց ավագանու
նախագահի տեղակալ Ռովշան Իսկանդարովի լիազորությունները կասեցնելու
հարցը. «Վրացական երազանքի» անդամը մեղադրվում է ընտրությունները
կեղծելու մեջ։
Ընտրողներին շնորհակալություն հայտնելուց հետո Մառնեուլիի
սակրեբուլոյի նախագահը շնորհավորեց «Վրացական երազանքին»
ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ամիրան Գիորգաձեն
նույնպես շնորհավորել է Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած
հաղթանակի կապակցությամբ։
«
Նաեւ շատ կարեւոր ընտրություններ են անցկացվում մեր
գործընկեր եւ ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նախնական տվյալներն արդեն հրապարակված են, և ես ցանկանում եմ մաղթել
մեր բարեկամ երկրին։ Այնտեղ ընտրություններն անցել են խաղաղ
պայմաններում, և ինչպես գիտեմ, հաղթողը Դոնալդ Թրամփն է, և ես
ցանկանում եմ շնորհավորել հաղթանակը և հաջողություն մաղթել ամենաուժեղ
երկրներից մեկին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին»։ - ասել է
Ամիրան Գիորգաձեն
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի քաղաքային խորհրդի
նիստը։ Նիստում քննարկման է դրվել չորս հարց։ Դրանց թվում էին Ռովշան
Իսկանդարովի լիազորությունների դադարեցման, վառելիքի ու այցեքարտի
սահմանաչափի կասեցման հարցերը։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան