Մառնեուլիի քաղաքապետարանը 2025 թվականին աշխատավարձերի վրա կծախսի 26,279,000 լարի.
Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն այս փուլում կազմում է 63 760 100 լարի։ Մառնեուլիի քաղաքապետարանը հանրային քննարկման է հրապարակել 2025 թվականի բյուջեի նախագիծը։ Մառնեուլիի քաղաքապետարանն այս պահին սպասում է կենտրոնական կառավարության կողմից սուբսիդավորմանը, որից հետո բյուջեն կավելանա։

2025 թվականի բյուջեի նախագծով տեղական ինքնակառավարումը նախատեսում է աշխատավարձերի վրա ծախսել 26 279 000 լարի։ Սա ներառում է Մառնեուլիի քաղաքային խորհրդի, քաղաքապետարանի
և քաղաքապետարանի կողմից ստեղծված մասնավոր սահմանափակ ընկերությունների և ՍՊԸ-ների աշխատողների աշխատանքի փոխհատուցման ծախսերը:

Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակիցները 2025 թվականին որպես աշխատավարձ կստանան 7 139 400 լարի։ Բյուջեի նախագծի համաձայն՝ 2025 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանում աշխատանքի կընդունվի 233 աշխատակից։ 2024 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատավարձերի վրա ծախսել է 6 557 900 լարի, իսկ աշխատողների թիվը՝ 229։

2025 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդում 2 179 400 լարի է նախատեսվում բաշխել 57 աշխատակցի։ Նշենք, որ բյուջեի նախագծով Մառնեուլիի  սակրեբուլոյում  2024 թվականի  դրությամբ աշխատում  է 46 մարդ, որը հաջորդ տարի կավելանա 11-ով։ 2024 թվականին աշխատակիցների աշխատավարձերի վրա կծախսվի 1 750 900 լարի։

Աշխատավարձի տեսքով ամենամեծ գումարը ծախսվելու է քաղաքապետարանի կողմից ստեղծված ընկերություններում։ 16 961 000 լարի նախատեսված է մասնավոր սահմանափակ ընկերությունների և ՍՊԸ-ների աշխատավարձերի համար։ Նշենք, որ քաղաքապետարանի հիմնադրած ընկերություններին քաղաքապետարանը կհատկացնի ընդհանուր առմամբ 27 283 800 լարի, իսկ նշված գումարի 62 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա։

Քաղաքացիները բյուջեի նախագծին առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հնարավորություն կունենան մինչև նոյեմբերի 25-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« დეკემბერი 2024 »»
252627282930 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 12345