Քո ոռոգման ջուրը - ֆոտոմրցույթ Մառնեուլիի բնակիչների համար

Մառնեուլիում գործող «Green Development Group - Kera» նախաձեռնող խումբը լուսանկարչական մրցույթ է հայտարարել։

Լուսանկարների մրցույթի թեման ոռոգման ջուրն է։

«Հրավիրում ենք մասնակցելու «Green Development Group - Kera»-ի հայտարարած ֆոտոմրցույթին, որի նպատակն է վեր հանել գյուղերի ոռոգման ջրի խնդիրները։ «Ձեր աշխատանքները կօգնեն բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի վերաբերյալ և կօգնի մեզ ավելի լավ հասկանալ Մառնեուլիի գյուղերի ներկայիս իրավիճակը»: - ասված է Կերայի հայտարարության մեջ

«Քո ոռոգման ջուրը» - Այս ֆոտոմրցույթին կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի։ Հետաքրքրված անձինք կարող են լուսանկարներ և նկարագրություններ ուղարկել կազմակերպության k This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին 2025 թվականի հունվարի 20-ից փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթում կհայտարարվեն երեք հաղթողներ, ովքեր կարժանանան հատուկ մրցանակների։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები