Քվեմո Քարթլին միակ տարածաշրջանն է, որտեղ գրանցվել են կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը
Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Վրաստանում 893 խափանման միջոց է տրվել կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։ Խափանման միջոցի գերակշիռ մասը՝ 483, տրվել է Թբիլիսիում, իսկ 65-ը՝ Քվեմո Քարթլիում։

Քվեմո Քարթլին Վրաստանի միակ շրջանն է, որտեղ 2024 թվականին գրանցվել են կանանց նկատմամբ բռնության բոլոր տեսակները։ Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված կանանց նկատմամբ բռնության տեսակների վիճակագրությունը
ներառում է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնության, հարկադրանքի, անտեսման դեպքեր։

ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ Վրաստանում կանանց նկատմամբ բռնության ամենատարածված ձևը հոգեբանական բռնությունն է՝ բացահայտված 836 դեպք։ Նախորդ տարի ՆԳՆ-ն բացահայտել է ֆիզիկական բռնության 175, սեռական բռնության 45, հարկադրանքի 29, տնտեսական բռնության 6, անտեսման 2 դեպք։

Քվեմո Քարթլիում հայտնաբերված բռնության դեպքերից 61-ը հոգեբանական, 11-ը՝ ֆիզիկական, 6-ը՝ հարկադրանք, 3-ը՝ սեռական բռնություն, 1-ը՝ տնտեսական բռնություն, 1-ը՝ անտեսում:

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები