Որտե՞ղ կտեղադրվեն նոր աղբամանները
Մառնեուլիի քաղաքապետարանը 500 աղբաման է գնում։ Աղբամանները  կհանձնվեն «Սուփթա Մառնեուլի» Հանրային ծառայությանը ։ Այս ընկերությունն ապահովում է աղբամանների բաշխումը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Սուփթա Մառնեուլի» տնօրեն Լերի Մումլաձեն, քաղաքում կա մոտ 200 կոտրված աղբաման, որոնք հիմնականում վնասվել են շինանյութից ու այրվել։ Մումլաձեի խոսքով, քաղաքից բացի, նոր աղբամանները  հիմնականում կտեղադրվեն գյուղերի ուղղությամբ։

«Աղբամանները, որոնք այլեւս վերանորոգման ենթակա
չեն, պետք է փոխարինվեն»։ Մենք նույնպես կավելացնենք փոքր քանակություն, որտեղ մեզ անհրաժեշտ լինի։ Օրինակ, մենք Կասումլոյիում  աղբամաններ չունենք, պետք է տանենք այնտեղ, և կան մի քանի  այլ  վայրեր ևս: Հիմնականում գյուղական վայրերում։ Ինչ վերաբերում է քաղաքին, ապա մոտ 200 աղբաման կա, որոնք պետք է փոխարինվեն։ Աղբամանները լցվում են շինարարական աղբով, դեֆորմացվում և  շարքից դուրս գալիս։ Մոտ  հարյուր աղբաման այրվել է
»,- ասում է Լերի Մումլաձեն։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 325 հազար լարիով գնել 500 աղբաման։ Քաղաքապետարանը աղբի պլաստիկ տարաների գնման մրցույթ է հայտարարել փետրվարի 26-ին։

Աղբամանների մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտ ներկայացնել  մարտի 14-17-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է տարաները քաղաքապետարան հանձնել պայմանագրի կնքման օրվանից 100 օրացուցային օրվա ընթացքում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები