Պաշտոնական նամակի հիման վրա դպրոցները կարող են Նովրուզ Բայրամը
տոնը ազատ օր հայտարարել։
Մառնեուլիի դպրոցներից շատերը նշում են այս տոնը։
Ինչպես պարզաբանում է տեղի «Ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչ Իրմա
Դավաձեն, որոշ դպրոցներ արդեն հայտարարություն են գրել՝ ուղղված
Վրաստանի կրթության նախարարին, որը կփոխանցվի գործակալությանը։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ ուսումնական հաստատություններն
այլեւս ստիպված չեն լինի լրացնել բաց
թողնված օրերի համար։
Ըստ Իրմա Դավաձեի, նամակով պահանջվելու դեպքում Նովրուզ Բայրամին
կփակվեն ադրբեջանալեզու բոլոր դպրոցները/ադրբեջանական հատվածները։
Դրանց թվում արձակուրդ կարող են հայտարարել այն դպրոցները, որոնք
ունեն ադրբեջանցի աշակերտների մեծ կոնտինգենտ։
«
Այն դպրոցները, որոնք ցանկանում են այս օրը հանգստյան օր
ունենալ, թող նախարարին նամակ գրեն «Efflow» փոստով։ մարտի 10-ի թիվ
187 հրամանագրով՝ Նովրուզ Բայրամի տոնակատարության վերաբերյալ, դպրոցի
ցանկության դեպքում մարտի 21-ը հայտարարվել է տոն։ «Մենք միջնորդ ենք
դպրոցների միջև, և նամակները կուղարկվեն Վրաստանի կրթության
նախարարին»,- ասել է Իրմա Դավաձեն։
Նովրուզ Բայրամի տոնը նշվում է մարտի 21-ին։
«Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Նրա մի մասը՝ «Նով», նշանակում է նոր,
իսկ մյուսը՝ «Ռուզ», նշանակում է օր։ Նովրուզ Բայրամը տոն է, որը
նշում է գարնան գալուստը, իսկ որոշ երկրներում՝ Նոր տարին։ Տոնական
սեղանին հատուկ ուշադրություն է դարձվում՝ հատուկ այս օրվա համար երեք
տեսակի թխվածք է պատրաստում՝ «Շաքարբուրա», «Գողալի» և «Փախլավա»։
Բնում դրված ձվերը նույնպես կարմիր են ներկում։
Մինչև մարտի 21-ը Նովրուզ Բայրամին նախորդում է չորս Չերշենբե։
Շաբաթվա յուրաքանչյուր երեքշաբթի առանձնահատուկ նշանակություն ունի,
որը ազգային փոքրամասնությունների ինքնության մաս է կազմում։
«Չերշենբե»-ն կապված է կյանքի համար կարևոր չորս տարրերի՝ ջուր, քամի,
հող և կրակ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան