Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները ծրագրում են 2
308 312 լարիով կառուցել հետիոտնային ճանապարհ Մայիսի
26-ի փողոցում։
Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 17-ին մրցույթ էր հայտարարել
կենտրոնական հրապարակից դեպի «Էլ ավելի կմեծացնեն » հուշարձան
մայթի կառուցման համար։
«
Ծրագրի մայթերի ընդհանուր երկարությունը (գործող ճանապարհի
երկու կողմերում) 4223 մ է։
Ծրագրի հատվածում առկա մայթի մակերեսը տարասեռ է (խճաքար,
ասֆալտբետոն, բետոն, սալիկ):
Գործող մայթերը վաղուց չեն վերականգնվել,
հետևաբար վնասված են և՛ մայթը, և՛ եզրաքարերը։ «Հաշմանդամություն
ունեցող անձանց օգտագործման համար նախատեսված թեքահարթակներ և այլն
չկան»։ -Նշված է նախագծի առաջարկում
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցութային նախագծում
նշվում է, որ ծրագրի նպատակը գործող հետիոտնային արահետների և մայթերի
վերականգնումն է։ Նախագծով նախատեսված նոր եզրաքարերի,
հեղեղատարների և սալերի և թեքահարթակների տեղադրում: Նախագծի
համաձայն՝ մայթը պետք է հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց
օգտագործման համար։
Շահագրգիռ կողմերը ապրիլի 2-ից 7-ը կկարողանան մասնակցել Մառնեուլի
քաղաքի մայիսի 26-ի փողոցում հետիոտնային ճանապարհի կառուցման համար
հայտարարված մրցույթին։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող
ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի կնքման օրվանից
450 օրվա ընթացքում։
Ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 308 312 լարի։ Գումարն
ամբողջությամբ կծախսվի Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական
բյուջեից։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան