Մառնեուլիի քաղաքապետարանից ստացված պաշտոնական տեղեկատվության
համաձայն՝ Մարնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը խորհրդականներ չունի:
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների
համաձայն՝ օգոստոսի 1-ից խորհրդականի պաշտոնը դարձել է կամավոր, և
նրանք այլևս աշխատավարձ չեն ստանա:
«Ռադիո Մառնեուլի» հետաքրքրվել է, թե քանի խորհրդական ունի Մառնեուլիի
քաղաքապետը և ինչպես է շարունակվելու նրանց հետ համագործակցությունը:
Մառնեուլիի քաղաքապետարանը ավանդաբար խնդրել է մեզ գրավոր
հարցում
ուղարկել պատասխան ստանալու համար: Ներկայացնում ենք Մառնեուլիի
քաղաքապետ Քենան Օմարովի ստորագրությամբ նամակը:
«Ի պատասխան Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից ստացված Ձեր 015-25
համարի դիմումի՝ տեղեկացնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի
աշխատակազմի ցուցակում (հաստատված) խորհրդականներ չեն ներառվել»: -
ասվում է Մառնեուլիի քաղաքապետարանի պատասխանում։
Հատկանշական է, որ հուլիսի 25-ին Մառնեուլիի քաղաքային խորհուրդը
քննարկել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարված
փոփոխությունները և դադարեցրել է քաղաքային խորհրդի նախագահի երկու
խորհրդականների վարձատրությունը։ Նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը
կազմել է 3650 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան