Ռուսթավելի փողոցում սկսվել է ջրամատակարարման համակարգի
վերականգնումը:
Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում
է, որ Մաrնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում սկսվում են
ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները: Գործընթացի
շրջանակներում փողոցը կփակվի չորս գոտիներում՝ փուլ առ փուլ:
Գոտի 1. Սամետ Վուրգունիի շրջան – Մազնիաշվիլի փողոցի շրջադարձ
Հոկտեմբերի 7 – Հոկտեմբերի 21 (13 օր)
Գոտի 2. Մազնիաշվիլի փողոցի շրջանցիկ – Գամսախուրդիա
փողոցի
շրջադարձ
Հոկտեմբերի 22 – Նոյեմբերի 3 (11 օր)
Գոտի 3. Գամսախուրդիա փողոցի շրջադարձ– Ռուսթավելիի կամուրջ
Նոյեմբերի 4 – Նոյեմբերի 16 (12 օր)
Գոտի 4. Ռուսթավելիի կամուրջ – Արդարադատության տուն
Նոյեմբերի 17 – Նոյեմբերի 30 (11 օր)
«
Աշխատանքներն իրականացնում է «Չայնա Գեո-Ինժեներական
կորպորացիա» ընկերությունը՝ «Վրացական Միացյալ Ջրամատակարարման
Ընկերություն» ՍՊԸ-ի և Ասիական Զարգացման Բանկի պատվերով: «Մառնեուլիի
քաղաքապետարանը ներողություն է խնդրում բնակչությունից ժամանակավոր
անհարմարության համար», - գրել է քաղաքապետարանը
հայտարարության մեջ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան