Մառնեուլիի սակրեբուլոյում ստեղծվել է երկու խմբակցություն

Մառնեուլիի սակրեբուլոյում  ստեղծվել է երկու խմբակցություն։

Մառնեուլիի նոր սակրեբուլոն  հոկտեմբերի 30-ին ստացել է խմբակցությունների ստեղծման մասին ծանուցում։

Սակրեբուլոյում գրանցվել են «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» և «Ժողովրդական իշխանություն» խմբակցությունները։

Խորհրդի պատգամավորների որոշմամբ, «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահը կլինի Բեսիկ Գելենիձեն, իսկ «Ժողովրդական իշխանություն» խմբակցությունը՝ Ակսանա Կուրբանովան։

Մառնեուլիի սակրեբուլոյի  2025-2029 թվականների առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի

30-ին։ Նիստը բացել է Մառնեուլիի թիվ 22 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Լելա Քրիստեսիաշվիլին, որից հետո անցկացվել են քաղաքային խորհրդի նախագահի, նրա տեղակալների և քաղաքային խորհրդի հանձնաժողովների ընտրություններ։

Ամիրան Գիորգաձեն քաղաքային խորհուրդը կղեկավարի երրորդ ժամկետով։ Նրա առաջին տեղակալը կլինի Տարիել Մամեդովը, իսկ մյուս  երկու տեղակալները՝ Վասիլ Խախուլաշվիլին և Ռիչարդ Գիգանին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google