Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում մեքենան վրաերթի է ենթարկել
հետիոտնի։
Դեպքը տեղի է ունեցել այսօր։ "Ռադիո Մարնեուլի"-ի փոխանցմամբ՝
աշակերտուհի է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել
Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը
վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման
կանոնների
խախտմանը, որը հանգեցրել է ոչ ծանր մարմնական վնասվածքի։
Դեպքի այլ մանրամասներ այս պահին անհայտ են։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան