Ներքին գործերի նախարարությունը ինքնամեկուսացումը խախտելու փաստով տուգանել է 3 անձի

ՆԳՆ-ն ինքնամեկուսացումը խախտելու փաստով 3000 լարիի չափով տուգանել է 3 անձի և պարտադրաբար տեղափոխել կարանտին։
«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձիք պարտավոր են պահպանել արտակարգ ռեժիմը, որի խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության, և վերջինս կրկնվելը կհանգեցնեն քրեական պատասխանատվության» - գրված է ՆԳՆ –ի հայտարարության մեջ։
Մարտի 23-ին Մառնեուլիում և Բոլնիսիում հայտարարվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Մարտի 22-ին Մառնեուլիում մի կնոջ մոտ կորոնվիրուս է ախտորոշվել , որի վարակման աղբյուրը մինչ այսօր չի հաստատվել։
27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝Մարգարիտա Միսկարյան



{{AUDIO}}


Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები