Որքա՞ն կլինի դպրոցում մեկ աշակերտի վաուչերը և բժշկի/բուժքրոջ աշխատավարձը․ նոր որոշում
«Վրացական Երազանքի» կառավարությունը 2026 թվականի համար սահմանել է հանրակրթական դպրոցներում մեկ աշակերտի հաշվով նախատեսված վաուչերի չափերը։ Համապատասխան որոշումը, որն ուժի մեջ է մտել հունվարի 12-ից, հունվարի 9-ին ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։

Մեկ աշակերտի հաշվով ֆինանսական նորմատիվին համապատասխան ստանդարտ վաուչերի չափերը՝ նախորդ՝ 2025 թվականի համեմատ, ավելացվել են։

Մեկ աշակերտի հաշվով վաուչերը հաստատվել է հետևյալ չափերով ՝ 

Հանրակրթական դպրոցների համար (1–8-րդ դասարաններ), որոնց աշակերտների թիվը կազմում է՝

170-ից մինչև 205 աշակերտ – 456 լարի [օրինակ՝ նախկինում եղել է 405 լարի]

206-ից մինչև 299 աշակերտ – 426 լարի

300-ից մինչև 530 աշակերտ – 330 լարի

531-ից մինչև 735 աշակերտ – 285 լարի

736-ից մինչև 1269 աշակերտ – 255 լարի

1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում – 231 լարի [նախկինում՝ 210 լարի]

Բարձր լեռնային բնակավայրերում ՝

170-ից մինչև 205 աշակերտ – 726 լարի [նախկինում՝ 660 լարի]

206-ից մինչև 299 աշակերտ – 675 լարի

300-ից մինչև 530 աշակերտ – 495 լարի

531-ից մինչև 735 աշակերտ – 450 լարի

736-ից մինչև 1269 աշակերտ – 381 լարի

1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում – 330 լարի [նախկինում՝ 315 լարի]

Հանրակրթական

դպրոցների համար (9–12-րդ դասարաններ), որոնց աշակերտների թիվը կազմում է ՝


170-ից մինչև 205 աշակերտ – 486 լարի [նախկինում՝ 435 լարի]

206-ից մինչև 299 աշակերտ – 441 լարի

300-ից մինչև 530 աշակերտ – 360 լարի

531-ից մինչև 735 աշակերտ – 315 լարի

736-ից մինչև 1269 աշակերտ – 285 լարի

1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում – 261 լարի [նախկինում՝ 240 լարի]

Բարձր լեռնային բնակավայրերում ՝ 

170-ից մինչև 205 աշակերտ – 786 լարի [նախկինում՝ 720 լարի]

206-ից մինչև 299 աշակերտ – 720 լարի

300-ից մինչև 530 աշակերտ – 555 լարի

531-ից մինչև 735 աշակերտ – 510 լարի

736-ից մինչև 1269 աշակերտ – 441 լարի

1269-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում – 390 լարի [նախկինում՝ 375 լարի]

Նոր որոշմամբ՝

Բժշկական կաբինետի/կետի գործունեության նպատակով ընտրված հանրակրթական դպրոցներին, նշված ֆինանսավորմանը հավելյալ, ամենամսյա լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի աշխատանքային պայմանագրով աշխատող յուրաքանչյուր անձի աշխատավարձի համար, մասնավորապես․

դպրոցի բժշկի դեպքում – 960 լարի [նախկինում՝ 800 լարի]

դպրոցի բուժքրոջ դեպքում – 800 լարի [նախկինում՝ 670 լարի]

ինչպես նաև՝ կենսաթոշակային վճարի համար – աշխատակցին վճարվող հարկվող աշխատավարձի 2 տոկոսը։

Այն հանրակրթական դպրոցներին, որտեղ մանդատուրային  ծառայություն չկա, ամենամսյա լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի դպրոցի տարածքում ուսումնական ժամանակ անվտանգության և հասարակական կարգի պահպանման համար լիազորված անձի աշխատավարձի նպատակով՝ 150 լարի [+ կենսաթոշակային վճար՝ աշխատակցին վճարվող հարկվող աշխատավարձի 2 տոկոսի չափով]։

Ոչ վրացալեզու հանրակրթական դպրոցներում/սեկտորներում երկլեզու կրթության մոտեցմամբ պետական չափորոշիչների ներդրման նպատակով՝ նախարարության կողմից ընտրված հանրակրթական դպրոցներին ամենամսյա լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի դպրոցում երկլեզու ուսուցման մասնագետի աշխատավարձի համար՝ 1130 լարի
[+ կենսաթոշակային վճար՝ աշխատակցին վճարվող հարկվող աշխատավարձի 2 տոկոսի չափով]։

Կառավարության նոր որոշմամբ փոփոխություններ են մտցվել 2015 թվականի կառավարության որոշման մեջ՝
«Ընդհանուր կրթության ֆինանսավորման համար մեկ աշակերտի հաշվով նախատեսված ֆինանսական նորմատիվի և դրան համապատասխան ստանդարտ վաուչերի չափի սահմանման մասին»։
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google